Տեղ գյուղը վերջին հրաժեշտը տվեց 19-ամյա իր հերոս զավակին՝ Արսեն Վարդանյանին

17.09.2022 17:28
4618

Սեպտեմբերի 17-ի շաբաթ օրը Տեղ գյուղը պարփակված էր սգո ստվար մշուշի եւ մրմունջի մեջ…

Ամբողջ գյուղը՝ մեծից մինչեւ փոքր, դուրս էր ելել վերջին հրաժեշտը տալու Արսեն Գարունի Վարդանյանին…

Ժամկետային զինծառայողի մեկ տարվա կենսափորձ ունեցող Արսենը ծառայում էր Ջերմուկի մերձակայքի այն բարձունքներում, որի ուղղությամբ թուրք-ազերի հրոսակները սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հանկարծական գրոհ սկսեցին…

Մարտական դիրքը, որտեղ հերթապահում էր Արսենը՝ իր զինակից ընկերների հետ, հերոսական դիմադրություն ցույց տվեց թշնամու բազմապատիկ անգամ շատ զինյալներին:

Ծառայակից ընկերները պատմում են, որ թշնամու կրակոցներից երեք անգամ վիրավորված, ծանր վերքեր ստացած եւ արյունահոսության մեջ հայտնված Արսենը կռվեց մինչեւ երկրային կյանքի վերջին րոպեները…

Ավելին՝ մահվան դեմ հանդիման արդեն իսկ հայտնված զինվորն ուժ էր գտել իր մեջ եւ հրամանի պես կոչել ընկերներին՝ կմեռնենք, բայց դիրքը թուրքին չենք հանձնի…

Ահա այսպիսի հերոսականությամբ նահատակվեց եւ անմահության ճամփա ելավ 19-ամյա Արսեն Վարդանյանը:

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի նախաձեռնությամբ եւ համայնքի ավագանու որոշմամբ Արսեն Վարդանյանի աճյունը հողին հանձնվեց Մեծ հայրենականում զոհված տեղցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում:

Արսեն Վարդանյանը, փաստորեն, դարձավ գյուղի նորահիմն զինվորական պանթեոնի առաջին «բնակիչը»:

-Կարծում ենք՝ դրանով առավել հավերժացված կլինի Արսեն Վարդանյանի հիշատակը, ով ցույց տվեց, թե ինչպես պետք է պաշտպանել վտանգի մեջ հայտնված հայրենիքը,-ասաց համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը եւ հավելեց՝ «Տա Աստված, որ այդտեղ նոր նահատակներ հուղարկավորելու առիթ այլեւս չունենանք»:

Նորահիմն պանթեոնում մխիթարական խոսք ասաց Գորիս քաղաքի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Տիգրան քահանա Հակոբյանը:

Դամբանական խոսքով հանդես եկավ Արագած Ղուլունցը, ով մասնավորապես նշեց՝ «Արսենը հայրենասեր երիտասարդի իսկական տիպար էր եւ իր գործած սխրանքով օրինակ պետք է լինի ապրողներիս համար»:

Արագած Ղուլունցն այնուհետեւ հավելեց՝ «Ծանրագույն վիճակում գտնվող մեր ազգի փրկությունը մեր միասնության մեջ է, միայն այդպես կարող ենք տեր կանգնել մեր հայրենիքին եւ արժանավայել ձեւով հակադարձել թշնամու չդադարող ոտնձգություններին. դա մեզ պարտավորեցնում են նաեւ Արսեն Վարդանյանի եւ նման նահատակների անմահացած կերպարները»:

Համագյուղացիներն Արսեն Վարդանյանին բնութագրում էին մարդկային լավագույն հատկանիշներով ու նրա կորստյան փաստին անդրադառնում մեծագույն ցավով ու ափսոսանքով:

Պարզվում է՝ 2003 թվականին ծնված Արսեն Վարդանյանն  Արցախյան առաջին պատերազմի նահատակ Սասուն Միրզոյանի քրոջ որդին էր, ով զոհվել էր 1992-ին, ում անունով էլ կոչվում է Տեղ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

Արսեն Վարդանյանի աճյունը գերեզման իջեցվեց զինվորական պատիվներով՝ Հայաստանի Հանրապետության պետական հիմնի եւ հրազենային համազարկերի հնչյունների ներքո:

Խունկ եւ աղոթք Արսեն Վարդանյան հերոս զինվորի եւ նահատակի լույս հիշատակին:

Սամվել Ալեքսանյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02