Հայաստանը նախագահելու է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովում. ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

27.10.2022 19:39
983

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ներկաները շնորհավորել են նիստը նախագահող Վալենտինա Մատվիենկոյին ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ըստ աղբյուրի՝ նիստին արձանագրվել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը կարեւոր ջանքեր է գործադրում երկրների միջեւ խորհրդարանական հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Նշվում է, որ մտքեր են փոխանակվել ԱՊՀ խորհրդարանականների փոխգործակցության գլխավոր հարթակն ակտիվացնելու հավանական ուղիների շուրջ: Այս համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանն ընդունում է ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նախագահությունը:

Վեհաժողովի աշխատանքները կշարունակվեն  հոկտեմբերի 28-ին:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24