«Եթե ադրբեջանցիների հետ կարողանում են էդ նավթը, բենզինն ու ցորենը բերել, թող մեր զոհված երեխաների մարմիններն էլ Արցախից բերեն այստեղ»

22.01.2026 14:56
486

Արցախում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր դարձյալ բողոքի ցույց էին անում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով Արցախում մնացած աճյունները տեղափոխել Հայաստան։

«Մեր պահանջն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին զոհված տղաների մարմինները տեղափոխեն Հայաստան։ Մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանին դիմել, որ արտաշիրմում անենք ու մարմինները բերենք այստեղ։

Եթե ադրբեջանցիների հետ կարողանում են էդ նավթը, բենզինն ու ցորենը բերել, մեր պահանջն է, որ մեր զոհված երեխաների մարմիններն էլ Արցախից բերեն այստեղ։ Ես ուզում եմ, որ իմ երեխայի գերեզմանը բերեն այստեղ, որ գնամ, մի ծաղիկ դնեմ։ Ես էլ ոչինչ չունեմ, էդ տղան եմ ունեցել, հիմա մնացել եմ մենակ»,- ասաց ծնողներից մեկը։

Նա նշեց, որ իրենք չեն ուզում, որպեսզի Արցախի էջը փակվի, միշտ էլ ցանկանում են վերադառնալ Արցախ։

Ցույցի մասնակիցների խոսքով՝ ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանի հետ կարողանում էին հանդիպել, իսկ նոր տնօրենի հետ չեն կարողանում կապվել, ասում են, որ խիստ ծանր գրաֆիկ ունի։

Ծնողներից Բորիկ Արզումանյանն էլ ասաց, որ որդին՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Արդեն երկու տարուց ավելի է՝ իրենց խաբում են։ «2023 թվականի սեպտեմբերի 30-ից մինչեւ այսօր բողոքում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որպեսզի արտաշիրմում անեն։ Այսօր, վաղը, ուղարկել է ԱԱԾ-ի մոտ, ընդեղ էլ են կեղծավոր դիմավորում, սաղ սուտ են ասում։ Աբազյանի հետ մի 6-7 հանդիպում ենք ունեցել, ընդունում էր, կարծես թե ցավակցում էր, մեզ հետ կիսում է, բայց ոչ մի ընթացք չկա գործին։ Սաղ սուտ է»։

Նա նշեց, որ արցախցիներն իրենց վերադարձի հարցը չեն մոռանում, ոչ մի ղարաբաղցի չի կարող մոռանալ իր ծննդավայրը։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ Արցախի հարցը փակելու մասին, Բորիկ Արզումանյանն ասաց․ «Ինքը բառեր է ասում, ինքն իրավունք չունի մոռանալ։ Ես ծնվել եմ Ղարաբաղում, իմ հարազատները սաղ ընդեղ են, իմ կյանքն այնտեղ եմ անցկացրել, ո՞նց կարող եմ ես մոռանալ։ Ինքը կարող է մոռանալ, բայց ոչ մի ղարաբաղցի չի կարա մոռանա իր հայրենիքը։ Ինքը առեւտուր է անում, բենզին է առնում, վաղը վերմիշել է բերելու։ Արտաշիրմում անելն ի՞նչ է մեկ օրվա գործ է, 30 քանի շիրիմներ կան այնտեղ, որ ոչ մի բան չկա վրան դրված, անտեր վիճակ է։ Մենք խնդրում են, որ արտաշիրմում անեն, մեր երեխեքին բերեն այստեղ։ Եթե ինքը չի կարողանում, այսօր Ալիեւն է Հայաստանի հարցերը որոշում, ուրեմն գնանք Ալիեւին խնդրենք»։

Նա նշեց,որ կադրեր կան՝ ադրբեջանցիները պղծում են իրենց որդիների ու հարազատների շիրիմները։ Հատկապես այն մարդկանց, ովքեր մասնակցել են պատերազմին։ Արցախցին նշեց, որ եթե իրենց հստակ պատասխան չտան, հաջորդ շաբաթվանից նստացույց կանեն։ «Համահայկական շարժման» անդամ Ռուզան Ստեփանյանը լրագրողներին ասաց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հումանիտար խնդիրներով ամեն օր խոշտանգում է հայ մարդուն․ «Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր երկրում չէ՝ Դավոսում է, այլապես հենց այսօր կպնդեինք եւ կպահանջեինք, որ ինքը պետք է մեզ ընդունի։ Փաշինյանը պետք է այս ծնողներին ընդունի մինչեւ երկուշաբթի-երեքշաբթի։ Մենք ի՞նչ ենք պահանջում Նիկոլ Փաշինյանից, հստակ հայտարարում ենք, որ այս հարցն այլեւս չի կարելի հետաձգել։

Պահանջում ենք անհապաղ ընդունելություն Նիկոլ Փաշինյանի կողմից եւ հստակ ժամկետների հրապարակում 2023 թվականին զոհված եւ հուղարկավորված արցախցիների աճյունները Հայաստան տեղափոխելու հարցում։ Գործողությունների իրականացում՝ առանց իրենց քննարկումների, որովհետեւ սա հումանիտար հարց է ու պետական պարտավորություն։ Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարող կամ չի պատրաստվում կատարել այս կենսական պահանջները, մենք ստիպված կլինենք դիմել միջազգային կառույցներին, հանրային ու միջազգային հարթակներում բարձրաձայնել ՀՀ կառավարության անգործության մասին»,- նշեց Ռուզան Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում Ցույցի մասնակիցներն իրենց պահանջներով նամակը փոխանցեցին կառավարությանը։




 

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06