Գորիսի մարզական ավանդույթների վերականգնումը` օրախնդիր

12.12.2013 15:40
2590

Ռաֆիկ (Սաքո) Շալունցը մարզիկ է եղել, բռնցքամարտիկ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, մասնակցել է հանրապետությունում անցկացվող մրցումների, դարձել հաղթող եւ մրցանակակիր: Նախկին մարզիկի ցանկությունն է, որ իր հայրենի քաղաքում մարզական կյանքի զարկերակը համաչափ բաբախի: Նրան հանգստ չէր տալիս այն հանգամանքը, որ Գորիսը գործող լողավազան չուներ: Դեռահասների մարմնակրթության գործում կարեւորում էր լողը, քանի որ դրանով զբաղվողի օրգանիզմը ներդաշնակ է զարգանում (մկաններ կան, որ միայն լողալիս են գործում): Բացի այդ լողը նաեւ մարդու անվտանգությունն է ապահովում (դեռահասների եւ (ոչ միայն) քանի-քանի խեղդվելու դեպքեր են եղել գետերում ու ջրավազաններում):

– Գորիսում լողավազան ունենալու խնդրանքով ամիսներ առաջ դիմեցի Սուրեն Խաչատրյանին, նա էլ թե` ցույց տուր տեղը, պատասխանեցի, որ քաղաքի նախկին լողավազանը կարելի է նորոգել եւ գործարկել: Չերկարացնեմ, գործը գլուխ եկավ, եւ ցանկանում եմ այսօր շնորհակալությունս հայտնել այդ գործի նախաձեռնողին` Սուրեն Խաչատրյանին: Քիչ բան չէ, այս տարի մոտ 500 երեխա սովորել է լողալ, – պատմում է Շալունցը:

Որպես Գորիսում ճանաչված անձնավորություն խնդրում ենք ներկայացնել քաղաքի մարզական կյանքը: Զրուցակիցս մտահոգություն է հայտնում, որ Գորիսում նախկինում տարածված էին մի շարք մարզաձեւեր` վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, շախմատ, սուսերամարտ: Գորիսեցի մարզիկները մրցում էին հանրապետական տարբեր մրցաշարերում: Նույնիսկ գյուղական համայնքներում զարգացած էին առանձին մարզաձեւեր, օրինակ Խանածախում` վոլեյբոլը: Դրանց մասին միայն հուշեր են մնացել: Սպորտի մեջ ներգրավված էին դպրոցահասակները, մասնակցում էին «Կաշվե գնդակ» ֆուտբոլային մրցաշարին, «Փայլակ» ռազմահայրենասիրական խաղին, միջդպրոցական տարբեր մարզական խաղերի: Այժմ մանկապատանեկան սպորտն էլ է անտեսված: Շալունցը նաեւ հիշում է, որ Արցախյան պատերազմի ամենածանր օրերին գործարկվեց Գորիսի ֆուտբոլի խաղադաշտը, եղավ ժամանակ, երբ քաղաքի «Զանգեզուր» թիմը մասնակցում էր ֆուտբոլի հանրապետության առաջնությանը: Իսկ հիմա՞:

– Գորիսում սպորտը հետընթաց է ապրել, գոնե մարզական խաղերով Գորիսն աչքի է ընկել, բայց հիմա ոնց որ ամեն ինչ պրծել է, եթե չասենք սպորտը մեռած է մեր քաղաքում: Ամեն տարի ուսումնական առարկաներից օլիմպիադաներ են անցկացվում, ֆիզկուլտուրայից չի անցկացվում, չգիտեմ` ի՞նչն է պատճառը, – նկատում է նախկին մարզիկը եւ հավելում, որ դպրոցականները նույնիսկ տարրական պատկերացում չունեն մարզաշխարհում տեղի ունեցող խոշոր իրադարձությունների մասին, ամառային եւ ձմեռային օլիմպիական խաղեր եւ այլն:

Իսկ ո՞րն է ելքը նման նեղ վիճակից, անընդհատ խոսում են բնակչության առողջ ապրելակերպի մասին, պատանիների եւ աղջիկների ֆիզիկական դաստիարակության մասին, բայց սայլը տեղից չի շարժվում, – ուստի ցանկանում ենք իմանալ նրա կարծիքը:

– Մարզադպրոցները պիտի արդյունավետ գործեն, մարզիչները պիտի ակտիվություն դրսեւորեն, քաղաքապետարանն ու մարզպետարանը պետք է ուշադրության կենտրոնում պահեն սպորտը, որ վերականգնվեն Գորիսի մարզական ավանդույթները, – թեման եզրափակում է Ռաֆիկ Շալունցը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40