Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանն ուժեղ հարվածների կենթարկվի. Սպիտակ տուն

26.03.2026 11:20
331

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը պնդել է, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի հետ, չնայած իրանցի պաշտոնյաները հերքել են Վաշինգտոնի հետ բանակցությունների մասին տեղեկությունները։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Բանակցությունները շարունակվում են։ Դրանք արդյունավետ են, ինչպես նախագահն ասաց երկուշաբթի օրը (խմբ.՝ մարտի 23-ին), և շարունակում են այդպիսին մնալ», – ասել է նա մամուլի ասուլիսում։

Լևիթը հավելել է, որ ամերիկյան ուժերը շատ մոտ են Իրանի դեմ գործողություններում իրենց գլխավոր նպատակներին հասնելուն։ Նա շեշտել է, որ եթե բանակցությունները հաջողության չհասնեն, ապա Իրանին ավելի շատ հարվածներ կհասցվեն։

«Եթե Իրանը չընդունի ներկա պահի իրողությունը, եթե նրանք չկարողանան հասկանալ, որ ռազմական առումով պարտվել են…. Թրամփն այնպես կանի, որ նրանք ավելի ուժեղ հարվածների ենթարկվեն, քան երբևէ», – նրա խոսքերն է մեջբերում գործակալությունը։

Լևիթը նաև կրկնել է, որ Իրանի դեմ պատերազմի ժամկետը մնում է անփոփոխ։

«Ինչպես ասել եմ, մենք միշտ կանխատեսել ենք մոտավորապես չորսից վեց շաբաթ։ Այնպես որ, կարող եք ինքներդ հաշվել», – ասել է նա։

Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ՝ ասելով, որ դա զգայուն հարց է, որը շարունակում է մնալ անկայուն։

Լևիթը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ներկայացված 15-կետանոց ծրագրի հետ կապված «ճշմարտության տարրեր կան», բայց որոշ հրապարակումներ «ամբողջությամբ իրական չեն եղել»։ Լևիթը հավելել է, որ Սպիտակ տունը երբեք չի ներկայացրել ամբողջական ծրագիրը։

«Ես չեմ պատրաստվում այս ամբիոնից բանակցություններ վարել նախագահի անունից։ Ես միայն կասեմ հետևյալը՝ բանակցությունները շարունակվում են», – նշել է նա։

Նա նաև հրաժարվել է ասել, թե ԱՄՆ վարչակազմն իրանցի որ պաշտոնյաների հետ է բանակցում՝ նշելով, որ դրանք զգայուն դիվանագիտական քննարկումներ են։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան կողմից բանակցություններին մասնակցում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, իր խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշները, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Իրանական Press TV-ն, վկայակոչելով պաշտոնյայի, հայտնել էր, որ Իրանը մերժել է Վաշինգտոնի ներկայացրած առաջարկը Մերձավոր Արևելքում հրադադարի շուրջ և հինգ կետից բաղկացած սեփական առաջարկն է ներկայացրել ամերիկյան կողմին, որը ներառում է հետևալ պայմանները՝ իրանցի պաշտոնյաների սպանությունների դադարեցում, միջոցներ, որպեսզի այլևս Իրանի դեմ պատերազմ չծավալվի, փոխհատուցում իր դեմ պատերազմի համար, ռազմական գործողությունների ավարտ և Իրանի ինքնիշխանության իրագործում Հորմուզի նեղուցի նկատմամբ։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08