ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը․ Բորել

20.06.2024 21:43
660

ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:

Լուրերի փոխանցմամբ, այս մասին ասել է Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին պատասխանել է գրավոր:

«ԵՄ-ն շարունակում է աջակցել բոլոր չլուծված հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից ձերբակալվածների վիճակին, ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը, ձերբակալվածների պաշտպանության հիմնական սկզբունքները և ապահովել թափանցիկություն:

ԵՄ-ն համոզված է, որ վստահության ամրապնդման միջոցները, ներառյալ Ադրբեջանում պահվող հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը, կարող են օգուտ բերել ընդհանուր խաղաղ գործընթացին և ճանապարհ հարթել կողմերի միջև վստահության ամրապնդման համար»,- գրել է Բորելը և հիշեցրել, որ այդ կապակցությամբ ԵՄ-ն ողջունել է 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը վստահության ամրապնդման միջոցների, այդ թվում՝ բանտարկյալների փոխանակման վերաբերյալ, և շարունակում է կոչ անել հետագա քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

«ԵՄ-ն շարունակում է համագործակցել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների շուրջ կանոնավոր երկխոսության, ինչպես նաև երկկողմ շփումների շրջանակներում: Բաքվում ԵՄ ներկայացուցչությունը ուշադիր հետևում է իրավիճակին տեղում և սերտ կապի մեջ է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որը կանոնավոր հասանելիություն ունի հայ բանտարկյալներին:

Բացի դրանից՝ ԵՄ-ն շարունակում է Ադրբեջանին կոչ անել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, ներառյալ նրանց՝ առանց ահաբեկման և խտրականության, իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը:

ԵՄ-ն նաև շարունակում է աջակցել Ղարաբաղի հայերին, որոնք տեղահանվել են 2023 թվականի սեպտեմբերին և դրանից առաջ, և այդ ժամանակից ի վեր տրամադրել է ավելի քան 33 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն՝ նրանց կարիքները բավարարելու համար՝ ուղղակի մարդասիրական օգնության և Հայաստանի կառավարության բյուջեին աջակցելու միջոցով»,- ասված է պատասխանում:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40