ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

30.04.2026 11:38
654

Սյունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի հերթական 8-րդ համագումարի հրավիրման մասին

Հարգելի՛ անդամներ և գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ 2026թ. մայիսի 30-ին տեղի կունենա Սյունիքի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի հերթական 8-րդ համագումարը:

Հիմք՝ ՀՀ «ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» օրենք, Հոդված 12։

Համագումարը կարևոր հարթակ է՝ ամփոփելու 2021-2026 թթ. կատարված աշխատանքները, քննարկելու առաջիկա տարիների զարգացման ծրագրերը և ընտրելու պալատի նոր ղեկավար կազմը։

Օրակարգ՝

1. 2021-2026թթ. կատարված աշխատանքների հաշվետվություն

2. 2026-2031թթ. զարգացման ծրագրերի հաստատում

3. Պալատի նախագահի և նախագահության կազմի ընտրություն

4. ՀՀ ԱԱՊ հերթական 7-րդ համագումարի պատվիրակների ընտրություն

Ձեր մասնակցությունը կարևոր է պալատի հետագա զարգացման և մարզի գործարար համայնքի ուժեղացման համար:

Անցկացման վայրը՝ ք. Կապան, փ. Թումանյան 3/1/8, «Golden Kapan» համալիրի առաջին հարկի փոքր դահլիճ։

Սկիզբը՝ 16:00

Հեռ․՝ 094886033

Կոնտակտային անձ՝ Աղախանյան Գագիկ

Էլ․ հասցե՝  [email protected]

Սիրով սպասում ենք Ձեր մասնակցությանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40