Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը. ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով

25.08.2022 20:42
925

Աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միխայիլ Միշուստինը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Վերջերս Դուք միմյանց հետ քննարկել եք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: Մենք Ձեզ հետ ևս վերջերս հանդիպել ենք Մինսկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում:

Իհարկե, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունն արդիական թեմաների` ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերությունների շուրջ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ բարձր ենք գնահատում մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների պատմական և հոգևոր խորը կապերի վրա: Հաջորդ շաբաթ` օգոստոսի 29-ին, մենք կնշենք նշանակալի տարեդարձ` Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հիմքերն է դրել:

Հայ գործընկերների հետ համատեղ մենք ընդունում ենք օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են մեր առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը, այդ թվում` ՌԴ-ի դեմ անօրինական պատժամիջոցների պայմաններում: Մենք ունենք կոնկրետ արդյունքներ. ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Բացարձակ թվերով` այն հասել է 1 մլրդ 600 մլն դոլարի: Սա, ի դեպ, ռեկորդային ցուցանիշ է մեր փոխադարձ առևտրաշրջանառության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է 2 մլրդ դոլարի:

Իհարկե, մենք ցանկանում ենք արագացնել աշխատանքն առաջնահերթություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ` և՛ տրանսպորտի, և՛ արդյունաբերության, և՛ էներգետիկայի ոլորտներում: Կարևոր է հարմարավետ պայմաններ ստեղծել բիզնեսի գործունեության համար` փոքր և միջին բիզնեսի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով: Ի դեպ, դա Հայաստանը ռուսական ընկերությունների պարագայում անում է շատ արդյունավետ, հույս ունեմ նաև, որ Ռուսաստանն է հայկական ընկերությունների համար նույնն անում: Այս առումով, լավ հարթակ կդառնա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջոցառումը` ռուսական ընկերությունների մասնակցությամբ: Պատվիրակությունը կգլխավորի ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը:

Մենք նաև մեծ աշխատանք ենք տանում երկկողմ առևտրում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղղությամբ: Վստահ եմ` դա կնպաստի մեր առևտրաշրջանառության աճին, ինչպես նաև վերջինիս կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, ինչը շատ կարևոր է: Առաջնային ուշադրություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության:

Այսօրվա մեր հանդիպումն անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում: Միության շրջանակում մենք հաջողությամբ հաղթահարում ենք համաշխարհային տնտեսական անկայունության հետևանքները: Դուք ևս այդ մասին այսօր նշեցիք: Վստահ եմ, որ համատեղ կկարողանանք առաջին հերթին ապահովել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունությունը և, որ ամենակարևորն է` բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը»:

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53