Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան առթիվ

31.12.2021 20:21
3713

Սիրելի՛ հայրենակիցներ, Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ։

Ավարտին է մոտենում 2021 թվականը, և շուտով մենք կշրջենք մեր տարեգրության ևս մեկ էջ։ Հերթական անգամ գտնվելով հին ու նոր տարիների ճամփաբաժնում, թերթում ենք պատմություն դարձող անցյալի էջը և բացում՝ նոր սպասումներինը և ակնկալիքներինը։ Ես հոգով ու սրտով մեր նահատակների՝ պատերազմի ընթացքում զոհված մեր քաջորդիների ընտանիքների հետ եմ։ Մեր պարտքն է ապրել ու արարել այնպես, որ արժանի լինենք մեր եղբայրների կյանքի գնով ձեռք բերված խաղաղությանը։ Մեր խոնարհումը որդեկորույս մայրերին և սևազգեստ այրիներին։

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել խաղաղության մեր պաշտպաններին՝ Հայոց բանակում ծառայող, պաշտպանական դիրքերում և զորամասերում քաջաբար մարտնչող, ինչպես նաև մարտական հենակետերում Ամանորը դիմավորող մեր զինվորներին ու հրամանատարներին։

Հարգելի՛ մեղրեցիներ, ինձ համար շատ կարևոր է, որ բոլորիս նպատակը լինի մեկը՝ ունենալ բարեկեցիկ, հյուրընկալ ու առողջ համայնք, զարգացած հասարակություն, բարձր կենսամակարդակով համաքաղաքացիներ։ Մենք ձեզ հետ միասին, ձեր աջակցությամբ ու վստահությամբ, առողջ քննադատությամբ ու կառուցողական ծրագրերով շարժվելու ենք համայնքի զարգացման ուղիով։

Հավաստիացնում եմ, որ ես և ինձ հետ համագործակցող շատ հայրենասեր անհատներ, ջանք ու եռանդ չենք խնայելու արդարացնելու համար ձեր բոլորի հույսը, հավատը և սպասելիքները։ Եկեք միասնական ջանքերով նպաստենք մեր համայնքի հզորացմանն ու դիմակայությանը։ Բոլորիս համատեղ աշխատանքից է կախված, թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրն ու գալիք ապագան։ Առաջընթացի ճանապարհին մեզ դեռ բազմաթիվ մարտահրավերներ են սպասվում, և միայն համայնքի յուրաքանչյուր բնակչի հանդուրժողականության, անհատական ներգրավվածության և հավաքական ուժերի շնորհիվ կհասնենք ցանկալի արդյունքի։

Մենք նոր տարի ենք մտնում լուրջ և իրատեսական ծրագրերով, որոնց իրականացման արդյունքում մոտ ապագայում զգալու եք լայնածավալ փոփոխություններ և դրական արդյունքներ, քանզի վստահ ենք, որ մեր քաղաքական ուղեգիծը ճիշտ է և բխում է համայնքի բնակիչների շահերից։

Թող 2022 թվականը անխախտ խաղաղություն բերի Հայոց աշխարհին, ամրություն մեր սահմաններին, բարի տունդարձ հայ զինվորին, երջանկություն, արևշատ օրեր, բեղուն աշխատանք ու արդար վաստակ մեր մեծ ընտանիքին։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Մեղրիի Համայնքապետարան / Meghri Municipality

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08

ՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ

02.10.2026 17:05