Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, ապա դա ցավագին գործընթաց կլինի. ՌԴ ԱԳՆ

16.04.2025 19:48
612

Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի ԵԱՏՄ գծով գործընկերների հետ Երեւանի կայացած այն տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որոնք այսօր գոյություն ունեն։ Հավանաբար, դա բավական ցավագին գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Այս մասին «Իզվեստիա»-ի հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Խոսքն այն մասին չէ, որ Ոուսաստանը կամ էլի ինչ-որ մեկը կցանկանա Հայաստանին բացառել կամ վնաս պատճառել մեր շատ զարգացած տնտեսական համագործակցության համատեքստում։  Մեր ապրանքաշրջանառությունն անցած տարի կազմել է մոտ 12 մլրդ դոլար՝ ցուցադրելով էական աճ։ Հայաստանի շահերը ինչ-որ կերպ ոտնահարելու պլաններ մենք չունենք եւ չենք կարող ունենալ։ Նա մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, որի հետ մեզ կապում են, ինչպես եւ Վրաստանի հետ, բազմադարյա ընդհանուր պատմությունը, ընդհանուր հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, որի 80-ամյակը, հուսով եմ, համատեղ կնշենք մայիսի 9-ին։

Բանն այն է, որ օբյեկտիվորեն, միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին եւ ԵԱՏՄ-ին անհնար է, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային-սակագնային կարգավորումներ. դրանք ըստ էության տարբեր տնտեսական բլոկներ են։ Ըստ այդմ, մեր հայ գործընկերները, հավանաբար, ինչ-որ պահի պետք է որոշեն, թե որ ուղղությամբ են գնում՝ դեպի Եվրամիություն ինտեգրո՞ւմ, թե՞ ԵԱՏՄ միջոցով եվրասիական ինտեգրման շարունակական մասնակցություն։ Այդ մասնակցությունն ակնհայտ օգուտներ է բերում Հայաստանի բնակչությանը։ Եվ դա արտահայտվում է առաջին հերթին Հայաստանի ՀՆԱ աճի համար շատ նշանակալի թվերով։ Վերջին մեկ տարվա ընթացքում այն կազմել է շուրջ 6 տոկոս:

Մյուս կողմից՝ ի՞նչ է Եվրամիությունն այս փուլում Հայաստանի եւ այլ երկրների համար։ Սա պահանջների եւ չափանիշների շարք է՝ մուտքի անհասկանալի հեռանկարով: Եթե Հայաստանը գնա եվրոպական ընտրության ճանապարհով, դա օբյեկտիվորեն կհանգեցնի այն հաստատված տնտեսական հարաբերությունների վերանայմանը, որ Երեւանը ներկայում ունի ԵԱՏՄ գծով իր գործընկերների հետ։

Սա, հավանաբար, բավական ցավոտ գործընթաց կլինի, այդ թվում, ցավոք, Հայաստանի բնակչության համար։ Տրամաբանական է ենթադրել, որ երկրի ղեկավարությունն իր բնակչությանը կբացատրի, թե ինչ կարող է կորցնել ԵԱՏՄ-ից դուրս գալով, եւ իրականում ինչ կարող է շահել Եվրամիությանն անդամակցությունից։ Այս ամենը հիմնականում անցողիկ գաղափարախոսություններ են, այլ ոչ թե իրական տնտեսական համագործակցություն։ Այսօր էլ ԵՄ երկրներից յուրաքանչյուրի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը մի քանի անգամ ցածր է, քան Ռուսաստանի հետ։ Էլ չենք խոսում այն մասին, որ ԵՄ-ը բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի առանցքային տնտեսական գործընկերոջ եւ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ։ Այն բաղկացած է Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու եւ մեր երկիրը թուլացնելու առանց այն էլ մոլագար ցանկությունից, արգելափակելու ցանկացած գործողություն, որն ուղղված է ուկրաինական ճգնաժամի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորմանը, խաղաղության հասնելուն, Ռուսաստանի եւ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում նրա ռազմավարական գործընկերների եւ դաշնակիցների հարաբերություններում սեպ խրելու փորձերից։

Պաշտոնական Երեւանում, հուսով եմ, տեսնում են այս իրավիճակը եւ ըստ այդմ գնահատում։ Մինչ այժմ Հայաստանը դուրս չի եկել Եվրասիական տնտեսական միության ոչ մի կառույցից։ Մենք բարձր ենք գնահատում նրա հաջող նախագահությունը ԵԱՏՄ-ում անցյալ տարի՝ 2024թ., ուստի մեր համագործակցությունը շարունակվում է։ Երկրի ներկայացուցիչները նաեւ ակտիվորեն մասնակցում են ԱՊՀ մարմինների բոլոր միջոցառումներին, փորձագիտական բոլոր հանդիպումներին»,- նշել է Գալուզինը։ 
yerkir.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34