Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձն ուղղված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվան

28.05.2025 10:46
862

Հարգելի՛ հայրենակիցներ,

​1918թ. մայիսի 28-ին մեր ժողովուրդն իր հավաքական կամքի ու անկոտրում ոգու շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականությունը վերականգնելու իր դարավոր երազանքը: Եվ մենք վստահելով մեր ուժերին` բոլորին ապացուցեցինք, որ մենք լինելու ենք և տարածաշրջանում կանք՝ որպես պայքարող ու արժանապատվություն ունեցող տեսակ: Ապացուցեցինք, որ պետականություն ունեցող ազգն անմահ է, ինչ փորձությունների էլ, որ ենթարկվի:

Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան փառավոր հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը: Մեր ժողովուրդը մեծագույն ճիգերով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը:

Եվ Մայիսի 28-ը եղավ այն լավագույն ապացույցը, որ միասնական պայքարի դեպքում մեր դեմ անզոր է ցանկացած թշնամի:

​Այս մեծ տոնի առթիվ իմ խոնարհումն եմ բերում հայ ազգի ինքության համար մարտնչած բոլոր հերոսների հիշատակներին, նրանք իրենց արյան գնով նվաճեցին այս հաղթանակը՝ ստեղծելով մի երկիր, որը կոչվեց Հայաստանի Առաջին Հանրապետություն:

Ջերմորեն ​շնորհավորում եմ բոլորիդ և տոնական այս օրը մեր երկրին ու մեր ժողովրդին մաղթում արժանապատիվ խաղաղություն և դժվարություններին դիմագրավելու կամք ու տոկունություն: Ապրենք և արարենք այնպես, որ գալիք սերունդներին թողնենք այնպիսի Հայաստան, որ մեր զավակները հպարտությամբ ու արժանապատվության զգացումով կրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու կոչումը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40