Դպրոցներում դասաժամերի տևողությունը կլինի 45 րոպե. փոխնախարար

26.08.2020 12:03
2276

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերին դպրոցների գործունեության կազմակերպման կարգի վերաբերյալ: Ըստ փոխնախարարի՝ դասապատրաստումները կսկսվեն սեպտեմբերի 15-ից, իսկ առաջին դասարանցիների համար՝ մեկ օր շուտ:

«Դպրոցում ուսումնական գործընթացի կազմակերպումը ելնելու է նրանից, թե ինչ միջին խտության դասարաններ ունենք, և ինչպես հնարավոր կլինի ապահովել սոցիալական հեռավորությունը: Առաջարկել ենք մինչեւ 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացն իրականացվի՝ ուղղակի պահպանելով համաճարակային ընդհանուր կանոնները, իսկ այն դպրոցների պարագայում, որտեղ դասարաններում ավելի քան քսան երեխա կա, դասարանները պետք է կիսվեն խմբերի, դպրոց հաճախեն հերթականությամբ, շաբաթական երեք օր»,- մանրամասնեց նա՝ հավելելով,- «Մենք սահմանել ենք այնպիսի մոտեցում, որով ուսուցչի ծանրաբեռնվածությունն ավելին չի լինի, քան նախատեսված է իր ժամաքանակով»:

Ըստ փոխնախարարի՝ դասաժամերի տևողությունը կլինի 45 րոպե, դասամիջոցները՝ 5 րոպե: «Այս դասաբաշխումները տեղի են ունենում դպրոց գալու օրերի հերթականության միջոցով, այսինքն՝ եթե դասարանը կիսված է երկու խմբի, ապա առաջին խումբը գալիս է իր սահմանված օրերին, իսկ երկրորդ խումբը՝ իր օրերին, և եթե ուսուցիչը պետք է շաբաթական երկու դասաժամ ունենար, ապա այն պահպանվում է, և հավելյալ ծանրաբեռնվածություն չի ավելանում»,- մանրամասնել է Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ դպրոցում 10 և ավելի տոկոսով կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերելու դեպքում Առողջապահության նախարարության հետ կորոշվեն դպրոցի հետագա քայլերը: Ինչ վերաբերում է ռիսկային գոտում գտնվող ուսուցիչներին, ապա կառաջարկվի կրել հատուկ պաշտպանիչ հագուստ:

Թե ինչպես են վարձատրվելու ուսուցիչները, որոնք չեն կարողանալու դասի հաճախել և դասերը կանցկացնեն հեռավար միջոցով, Անդրեասյանը նշեց, որ գործ ունեն գործատու-աշխատող հարաբերությունների հետ, և աշխատանքային օրենսգրքի շրջանակում դրան համապատասխան լուծումներ են տրվելու:

Նա անդրադարձավ նաև աշակերտների՝ դիմակներ կրելու պահանջին:

«Դիմակներ կրելու մասով գործում է փակ տարածքներում դիմակների կրման ընդհանուր կարգավորումը՝ հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան ուղեցույցները և խորհրդատվությունը երեխաների կողմից դիմակներ կրելու մասին, բայց այժմ քննարկում ենք դրա՝ մեր իրավիճակում կիրառման հնարավորությունները, և այդ քննարկումները մեր գործընկերների հետ ավարտելուց հետո կկարողանանք այս մասին ավելի հստակ տեղեկատվություն տալ»,- ասաց նախարարի տեղակալը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10