Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորանքը՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

01.06.2023 10:41
772

Սիրելի՛ երեխաներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հունիսի 1–ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Սա, թերևս, ամենաբարի տոնն է բոլոր տոների մեջ, որովհետև այն նվիրված է աշխարհի ամենասիրելի և ամենաթանկ էակներին՝ երեխաներին:
Եվ այս խորհրդանշական օրը լրացուցիչ առիթ է մեր սերն ու հոգածությունը մեր երեխաների նկատմամբ արտահայտելու, այս օրը նրանց համար հիշարժան դարձնելու, քանի որ երեխաները մեր շարունակությունն են, մեր կյանքի շարժիչ ուժն ու իմաստ հաղորդողները:
Մենք՝ մեծահասակներս, ծնողներս, կարևոր առաքելություն ունենք այս կյանքում․ անել անգամ անհնարինը՝ մեր երեխաների որակյալ կրթության, գիտելիքների ձեռքբերման, բազմակողմանի զարգացման ապահովման համար, որպեսզի ապագայում առիթ ունենանք ուրախանալու և հպարտանալու մեր երեխաների ձեռքբերումներով ու գրանցած հաջողություններով: Մենք ենք պատասխանատու մեր երեխաների ներկայի և ապագայի համար:
Սիրելի փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ այս լուսավոր տոնի կապակցությամբ՝ մաղթում անհոգ և հետաքրքիր մանկություն: Թո՛ղ ձեր կյանքի բոլոր օրերը լցված լինեն խինդ ու ծիծաղով, անսպառ ուրախությամբ, վառ գույներով և երազանքների անսպասելի իրականացմամբ։

Գևորգ Ռազմիկի Փարսյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40