Ցմահ ազատազրկվածների ներում շնորհելու գործընթացում պետք է հաշվի առնվի նաև զոհի իրավահաջորդների մոտեցումը. Զոհրաբյան

17.01.2019 14:32
1155

Այսօր Հայաստանում կա 91 ցմահ դատապարտյալ, այսօր Ազգային ժողովում ասաց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Անդրադառնալով ցմահ ազատազրկվածների ներման ինստիտուտին՝ Զոհրաբյանն ասաց. - «Մենք բազմիցս էս ամբիոնից խոսել ենք էդ խայտառակ հանձնաժողովի՝ վաղակետ ազատ արձակման հանձնաժողովի մասին, որտեղ, կներեք, գիր-ղուշով, գալըչկայով, շատ դեպքերում դատապարտյալին չտեսնելով, շատ դեպքերում չխոսելով որոշումներ են կայացրել և սովորաբար որոշումները մերժել են՝ դիմումները մերժել են՝ իրենց վրա խուսափելով բեռ և պատասխանատվություն վերցնելուց»։

Զոհրաբյանը նշեց, որ առաջիկայում հանդես են գալու օրենսդրական նախաձեռնությամբ, որ ներում շնորհելու գործընթացի ինչ-որ մի փուլում անպայմանորեն հաշվի առնվի նաև զոհի իրավահաջորդների մոտեցումը։

Նշենք, որ Ազգային ժողովում այսօր շարունակվում են 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները: Հանձնաժողովներից ութում նախագահներ է առաջադրել «Իմ քայլը» դաշինքը, երկուսում՝ «Բարգավաճ Հայաստանը», մեկում՝ «Լուսավոր Հայաստանը»:

Հանձնաժողովների նախագահներն ընտրվելու են փակ գաղտնի քվեարկությամբ:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40