Հնդկաստանը հուլիսին ՀՀ կուղարկի «Akash» համակարգերի երկրորդ խմբաքանակը. IADN

12.05.2025 12:13
573

Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի Akash զենթիահրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակը։ Այս մասին հաղորդում է պաշտպանական ոլորտում մասնագիտացած հնդկական IADN-ը։

«Հնդկաստանը հուլիսին Հայաստան կուղարկի Akash համակարգերի երկրորդ խմբաքանակը»,- ասվում է պարբերականի X-ի գրառման մեջ։

Հնդկական IDRW-ն էլ հայտնում է, որ Հնդկաստանը տեղական արտադրության Akash S1 համակարգի երկրորդ խմբաքանակը Հայաստան կմատակարարի հուլիսից հետո՝ 2024թ․ նոյեմբերի առաջին համակարգի հաջող առաքումից հետո։ Նշվում է, որ այս ամենը 2022 վականին Հայաստանի հետ շուրջ 710 միլիոն դոլար արժողությամբ Akash տեսակի 15 համակարգերի գնման վերաբերյալ գործարքի մաս է կազմում և ամրապնդում է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

Bharat Electronics Limited-ի և Bharat Dynamic Limited-ի կողմից արտադրվող Akash համակարգի յուրաքանչյուր մարտկոց ներառում է չորս արձակիչ, երեք հրթիռ և մեկ 3D ռադար՝ էլեկտրոնային սքանավորմամբ։ Նշվում է, որ այն բարձրացնում է Հայաստանի ՀՕՊ կարողությունները տարածաշրջանային սպառնալիքների, հատկապես, կործանիչների ու ԱԹՍ-ների դեմ։

Akash-ը երկիր-օդ դասի հրթիռ է, որը կարող է խոցել կործանիչներ, թևավոր հրթիռներ և օդ-երկիր դասի հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և այլ օդային միջոցներ՝ մինչև 25 կիլոմետր հեռավորության վրա։

Լրատվամիջոցը գրում է նաև, որ արտահանման տարբերակը մի փոքր տարբերվում է Հնդկաստանի զինված ուժերին մատակարարված տարբերակից ու հարմարեցված է Հայաստանի կարիքներին։ 

Հիշեցնենք, որ հնդկական լրատվամիջոցները 2024 թվականի նոյեմբերին հայտնել էին Akash համակարգերի առաջին խմբաքանակը Հայաստանին մատակարարելու մասին։ ՀՀ-ն առաջին օտարերկրյա երկիրն է, որը գնել է այս հրթիռային համակարգը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի



© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40