Եթե Հայաստանը շահագրգռված է խաղաղությամբ, «պետք է աջակցի Աղդամի երթուղու օգտագործմանը»․ Ադրբեջանի ԱԳՆ

28.07.2023 00:07
786

Պաշտոնական Բաքուն, արձագանքելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու փորձի վերաբերյալ հայտարարությանը, պնդել է, որ հայկական կողմը «առանց Բաքվի հետ համաձայնեցնելու է մարդասիրական բեռի անվան տակ ավտոշարասյուններ ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ»։

Ադրբեջանը վերստին այդ քայլը «անընդունելի սադրանք» է որակել ընդդեմ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության»։

«Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ, այդ թվում՝ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ոչ միայն խոսքով, այլև գործով, ապա պետք է խուսափի նման սադրիչ քայլերից, աջակցի ադրբեջանական կողմի առաջարկած Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ.) և մյուս այլընտրանքային ճանապարհներին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Գերատեսչությունը պաշտոնական Երևանից պահանջել է նաև «չխոչընդոտել հայ բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»։

Հումանիտար բեռի մուտքը թույլ չտալն ընդամենը կհաստատի Լեռնային Ղարաբաղում ցեղասպանություն իրականացնելու Բաքվի մտադրության մասին մտավախությունները, այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետը։

400 տոննա մարդասիրական օգնությունը երեկ առավոտյան 19 բեռնատարով Երևանից շարժվել է դեպի Արցախ, հասել Սյունիքի Կոռնիձոր գյուղ, որտեղ նախատեսված է բեռը ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխել 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

Դեռևս հայտնի չէ՝ ինչ ճակատագրի կարժանանա հումանիտար օգնությունը։ Բեռնատարներն արդեն անցել են հայկական անցակետը, սակայն դեռևս այնտեղից չեն շարժվում:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40