Եթե ՀՀ-ն միանա ԵՄ-ին, Բրյուսելը կասի՝ փակե՛ք ձեր երկինքը ՌԴ ինքնաթիռների համար. դուք այլընտրանք չեք ունենա. Օվերչուկ

20.06.2025 13:20
498

Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի խորացումը կարող է հանգեցնել երկրի օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար, ինչն ավելի վաղ արել է Եվրամիությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՍՄՏՖ) նիստում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Տեսեք, մենք այս պահին Եվրամիության հետ օդային կապ չունենք։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Արդյոք Հայաստանը նույնպես կփակի՞ իր երկինքը։ Եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա այո՛, որովհետև Բրյուսելը ձեզ կասի՝ փակե՛ք ձեր երկինքը, և դուք կփակեք ձեր երկինքը, և դուք այլընտրանք չեք ունենա։ Եվ ի՞նչ», - ասել է նա։

Փոխվարչապետը նշել է, որ հնարավոր սահմանափակումը կազդի զգալի թվով չվերթների վրա, և բեռնափոխադրման համակարգը նույնպես կարող է խափանվել։

«Բոլոր հարյուրավոր չվերթները շաբաթական ո՞ւր են գնալու։ Դե, դրանք, իհարկե, կանցնեն Թբիլիսիով... Նույնը վերաբերում է սահմանին տեղի ունեցող տեղափոխումներին. հայկական բեռնատարը կհասնի Վերին Լարս, այնուհետև բեռը կտեղափոխվի բելառուսական կամ ռուսական բեռնատարի մեջ, որը կտանի բեռը Ռուսաստան, իսկ հայաստանցի վարորդը կվերադառնա Հայաստան։ Ահա թե ինչ կարող է իրականում պատահել», - ասել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40