Այժմ էլ Քոչարյանի փաստաբաններն են հակադարձում՝ հենց ՀՔԾ-ն է զբաղված փաստերի խեղաթյուրմամբ

06.09.2018 21:33
1323

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն այսօր արձագանքել է Հատուկ քննչական ծառայության պարզաբանմանը, համաձայն որի, Քոչարյանի անձնագիրը վարույթ իրականացնող մարմնում պահելն իրավաչափ է:

Երեկ պաշտոնաթող նախագահի փաստաբանները հայտարարել էին, որ օգոստոսի 13-ին Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակումից հետո մինչև սեպտեմբերի 5-ը, երբ Քոչարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չէր, նրա անձնագիրը չպետք է պահվեր հատուկ քննչական ծառայությունում, քանի որ այդպես վարվելը, ըստ Սահմանադրական դատարանի, հակասում է մայր օրենքին:

Երեկ երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը հակադարձեց՝ կասկածյալի կամ մեղադրյալի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի կողմից ժամանակավորապես վերցնելը Սահմանադրությանը հակասող և անվավեր չի ճանաչվել: ՀՔԾ-ն նաև հայտարարեց՝ Քոչարյանի պաշտպանները կա՛մ Սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթ չեն, կա՛մ ցանկանում են փաստերը խեղաթյուրել, հասարակությանը մոլորեցնել ու ստվերել քննչական մարմնի գործունեությունը:

Այսօր արդեն Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն է հակադարձել ՀՔԾ-ի հիշյալ հայտարարությանը, պնդելով՝ փաստերի խեղաթյուրմամբ ՀՔԾ-ն է զբաղված, իսկ Սահմանադրական դատարանի որոշումը՝ անձնագիրն առանց խափանման միջոցի ընտրման վերցնելու անթույլատրելիության մասին, վերաբերում է նաև կասկածյալներին և մեղադրյալներին:

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՔԾ-ի սահմանած խափանման միջոցին այսօր անդրադարձել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: «Ռոբերտ Քոչարյանն այն մարդկանց թվին է պատկանում, որոնց ես ընդհանրապես չեմ վստահում: Այդ առումով, կարծում եմ, որ ինքը բավականին լծակներ ունի՝ ազդելու նախաքննության վրա: Ինքը տիրապետում է լուրջ գաղտնիքների: Իհարկե՝ ինքը կամային մարդ է, ոչնչի առաջ չկանգնող, ինչն ապացուցել է նաև [2008 թ․] մարտի 1-ին: Հետևաբար այդ մարդու նկատմամբ կալանքից տարբեր խափանման միջոց ընտրելը իմ՝ ոչ իրավաբանի՝ ինժեների կարծիքով՝ սխալ է»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1»-ի քրեական գործով մեղադրվում էսահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն «ապօրինի» որակեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։ Գլխավոր դատախազությունն օրերս բողոք ներկայացրեցՎճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել Քոչարյանին կալանքից ազատ արձակելու որոշումը։ Վճռաբեկ բողոք ներկայացրեցին նաև Քոչարյանի պաշտպանները։

azatutyun.am

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24