Եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում. Գեւորգ Փարսյան

14.01.2023 23:41
2554

Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից հետո միջդիրքային կրակոցները պարբերական բնույթ են կրում Սյունիքում, բայց թշնամու կողմից դիրքային առաջխաղացում կամ դիրքային փոփոխություն չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը` նշելով, որ Կապանում անվտանգային միջավայրը շարունակում է մնալ լարված եւ լուրջ:

«Սյունեցիները, կապանցիները վճռական են իրենց որոշումներում ու քայլերում։ Մենք ապրել, ապրում ու ապրելու ենք այստեղ։ Մեզ համար հետքայլ գոյություն չունի և չպետք է լինի։ Համենայն դեպս, եթե լինի որևիցե ագրեսիա, մենք պատրաստ ենք պայքարելու և մարտնչելու»,- ասաց Փարսյանը։

Հարցին, թե եթե ՀՀ իշխանությունները որոշեն թշնամուն տրամադրել այսպես կոչված միջանցքը «խաղաղության պայմանագրի» համար, ինչպիսի՞ն կլինի կապանցու, սյունեցու արձագանքը, Փարսյանն ասաց, որ  եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ինքը ոչ մեկի անվտանգությունը չի երաշխավորում:

«Ես չեմ մեկնաբանի այդ հարցը, որովհետև, մեծ հաշվով, չգիտեմ՝ ինչ են բանակցում այդ հարցի շուրջ և ինչ է ընդհանուր առմամբ քննարկվում այդ հարցի շուրջ։ Ես կարող եմ միայն մի բան ասել՝ եթե ինչ-որ միջանցք, ճանապարհ տրամադրվի Կապան քաղաքի միջով, ես ոչ մեկի անվտանգությունը չեմ երաշխավորում։ Այսքանը կարող եմ ասել»։

news.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24