Եթե կանոնները լայնորեն չպահպանվեն, համաճարակի հաղթահարումը դառնալու է անհնարին. վարչապետ

12.06.2020 15:49
1218

Կորոնավիրուսի հաղթահարումը Հայաստանում այս իրավիճակում ոչ միայն առողջապահական, այլև հանրային վարքագծային և կարգապահական խնդիր է: Արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով գումարված ԱԺ հատուկ նիստում նման տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 «Հիմնական հարցը, որ ծագում է հետևյալն է՝ որն է ճգնաժամից դուրս գալու և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն իջեցնելու հայեցակարգային պատկերացումը: Անկեղծ ասած, մեզ մոտ ի սկզբանե ձևավորված պատկերացումը չի փոխվել: Կորոնավիրուսի հաղթահարումը այս իրավիճակում ոչ այնքան առողջապահական, որքան հանրային վարքագծային և կարգապահական խնդիր է: Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր մտքում է և մեր գլխում: Եվ ըստ էության այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ու միայն հանրային վարքագծային փոփոխություններով»,-ասաց վարչապետը:

Նա նկատեց՝ ընդ որում վարքագծային փոփոխությունների հիմնավորումը կարևոր է, որովհետև ամենատարբեր կանխատեսումներով կորոնավիրուսի համավարակը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում գոյություն է ունենալու առնվազն 1,5 տարի: Նույնիսկ կան գնահատականներ, որ առաջիկա 5 տարվա ընթացքում աշխարհը գտնվելու է կորոնավիրուսի համավարակի մեջ: Փաշինյանը նկատեց՝ իհարկե այս ընթացքում մեծ աշխատանքներ են տարվում պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, և տեսականորեն այդ պատվաստանյութը կարող է ստեղծվել երեք ամսից, մի ամսից, բայց կարող  և առաջիկա 3 տարիներին չստեղծվել: «Եվ ըստ էության, ես ուզում եմ արձանագրել, որ ամեն օրվա մեր թվերն արձանագրում են, թե մենք ինչպես ենք պահել հակահամաճարակային կանոնները՝ վերջին 7-14 օրվա ընթացքում: Ընդ որում, եթե ասում ենք մենք, եկեք չտարբերակենք՝ քաղաքացիներ, կառավարություն: Մենք բոլորս հակահամաճարակային կանոնները չենք պահպանել պատշաճ մակարդակով»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ կառավարությունը դիմակների կրման պարտադիր պայմանը մտցրել է հունիսի 3-ին, այսօր հունիսի 12-ն է, և եթե սահմանված կանոնները պահվեին պատշաճ մակարդակով, մեծ հավանականությամբ, պետք է արձանագրվեր թվերի նվազում: «Եթե չունենք թվերի նվազում, նշանակում է, որ մենք բոլորս պատշաճ մակարդակով չենք պահում հակահամաճարակային կանոնները: Անկախ կառավարության գործադրած ջանքերից՝ եթե հանրայնորեն, լայնորեն այդ կանոնները չպահպանվեն, համավարակի հաղթահարումը դառնալու է անհնարին: Մեր երկարաժամկետ մարտավարությունը և ռազմավարությունը պետք է լինի ապրել կորոնավիրուսի հետ, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչքան է այն մեզ հետ լինելու»,-ասաց Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40