«Եթե խոշոր խաղացողները չաջակցեն Էրդողանին, նա ստիպված կլինի դուրս գալ խաղից և Ալիևին մենակ թողնել»․ Ստանիսլավ Տարասով

20.10.2020 12:43
1171

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը կրկին անդրադարձել ԼՂ հակամարտությանը՝ ներկայացնելով իրավիճակի վերջին զարգացմումները, այս առնչությամբ քաղաքական գործիչների հայտարարությունները, ինչպես նաև հակամարտության հնարավոր լուծման հետագա սցենարները։

Կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, խոսելով այժմ սրված հակամարտության մասին, նշում է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը լիովին կփոխի իրավիճակը:

«Եթե Երևանը այս քայլին գնա, ապա Հայաստանը օրինական կերպով ռազմական բախման մեջ կմտնի այդ հողերն իր սեփականը համարող Ադրբեջանի հետ: Այս պարագայում հակամարտությունը կընդլայնվի․ այժմ այն սահմանափակվում է ԼՂ-ով, չնայած, որ որպես հայ-ադրբեջանական է դիտարկվում»,- նշել է կովկասագետը։ 

Տարասովը հավելել է նաև, որ քանի դեռ մարտերը շարունակվում են, վաղ է խոսել ապագա դիվանագիտական քայլերի մասին:

«Թուրքիան խոսում է «մինչև հաղթանակ» պատերազմի մասին՝ չնայած, որ նրանց՝ ըստ երևույթին, գործողություններ ծրագրող գլխավոր շտաբը բլիցկրիգի չի հասել։ Եթե ադրբեջանական բանակը Ստեփանակերտը գրաված լիներ, խոսակցությունն այլ կլիներ։ Բայց հակամարտությունը շարունակվում ու շարունակվում է։ Իսկ աշխարհում՝ հատկապես Եվրոպայում առավել մեծ աջակցություն Հայաստանն է վայելում։ Ուստի նրան և Լեռնային Ղարաբաղին զինված հակամարտության երկարաձգումը ձեռնտու է»,- պարզաբանել է Տարասովը և հավելել, որ ռազմական գործողությունների շրջաններից ստացված հաղորդագրությունները վկայում են, որ պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի։

Տարասովի կարծիքով՝ Ալիևը Անկարայի հետ համագործակցությամբ նեղացրել է շատ հարցերում խորամանկությունների գնալու իր հնարավորությունը :

«Էրդողանը արկածախնդրի դեռևս շատ բացասական կերպարով է հայտնի: Թուրքիան պատերազմում է Սիրիայում և Լիբիայում, երկար տարիներ բանակն անհաջող պայքար է մղել Մերձավոր Արևելքում փեշմերգայի՝ քրդական զինված խմբավորման դեմ․ չնայած քարոզչությանը՝ այն որևէ լուրջ հաղթանակ դեռևս չի արձանագրել: Իսկ այժմ, եթե աշխարհի խոշոր խաղացողները չաջակցեն Էրդողանին, ապա նա ստիպված կլինի դուրս գալ խաղից և Ալիևին մենակ թողնել։ Ժամանակին այլ ուղղություններով հաղթանակ տանելու համար Աթաթուրքը Մոսկվային է հանձնել Բաքուն, ուր Կարմիր բանակը մուտք է գործել առանց որևէ կրակոցի․ ուստի՝ Ալիևը պետք է պատրաստ լինի նաև այս սցենարին»,- կանխատեսում է փորձագետը:

Տարասովը նշում է նաև, որ տարածաշրջանում Անկարայի գործունեությունը քննադատում են ոչ միայն եվրոպական մայրաքաղաքները, այլև Թեհրանը: Պատմաբանը հիշեցնում է, որ այս հողերը ժամանակին Պարսկաստանի տիրապետության տակ են գտնվել և հնարավոր է, որ իսլամական պետությունն այժմ որոշի, որ դրանց նկատմամբ ինքն ավելի շատ իրավունքներ ունի, քան Թուրքիան:

Պատմաբանը կանխատեսում է, որ եթե Բաքվի ռազմական գործողությունները որևէ արդյունք չունենան, ապա կողմերին առաջակելու են Լեռնային Ղարաբաղը մանդատային տարածք հայտարարելու փոխզիջումային տարբերակը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

tert.am

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 11:10

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 11:06

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

12.08.2026 11:05

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է

12.08.2026 11:04

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2026 10:59

Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև

12.08.2026 10:45

Հաջորդ տարի երկաթուղին կհասնի Հայաստանի սահմանին․ Նախիջևանում երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն ընթանում են․ Ալիև

12.08.2026 00:56

Տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ եռակողմ հանդիպում․ ԱԳՆ

11.08.2026 23:01

Իշխանությունը փոխվում է, և ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք․ Նարեկ Կարապետյան

11.08.2026 17:46

Վթար Կապանում. 7 անձ տեղափոխվել է ԲԿ

11.08.2026 16:17

«Հայաստան» տաղավարը՝ Մոսկվայի ՎԴՆԽ-ի ամենապահանջված եռյակում

11.08.2026 16:05

Էներգաարդյունավետ ծրագիր՝ Գեղանուշ և Գոմարան գյուղերի բնակիչների համար

11.08.2026 15:25