Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է մտածեն, որ պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու. Անդրանիկ Քոչարյան

22.02.2021 20:12
3518

Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին։

«Վազգեն Մանուկյանը գուցե ժամանակին նման ոճով աշխատել է Նաիրի Հունանյանի խմբի հետ, հիմա ինքը շաբաթը մեկ այդպիսի ծրագրեր է առաջարկում՝ մեկի ոտքերը ջարդել, մյուսի ընտնիքի դուռը ծեծել: Բայց Վազգեն Մանուկյանն այդպիսի առաջարկություններ անելուց առաջլավ կլինի, որ եթե այդ խմբերը ձեւավորում է, ինքն առջեւից գնա, որ եթե այն մարդկանց դռները, որ պետք է ծեծեն, այդ մադրիկ իմանան՝ ով է եկել, ինչ նպատակով եւ ինչպես պաշտպանի իրեն, իր արժանապատվությունը եւ մեր երկրի արժանապատվությունը: Այնպես, որ վազգեն Մանուկյանն ուրիշներին թող չուղարկի զոհվելու,  իր մոտ դա լավ է ստացվում: 1996-ը բոլորիս աչքի առաջ էր եւ իր հետագա ծրագրերը չեն իրականացվում սահմանադրական պահանջին համահունչ:

Խմբեր, ջոկատներ, կայծակնային արագության շենքերի գրավում: Հիշո՞ւմ եք մի այդպիսի փաստաթուղթ 1996-ին հայտնաբերել էին ԱԺՄ գրասենյակից: Նույն վազգեն Մանուկյանը 1996-ին բոլորին ասաց՝ եկեք իմ հետեւից, բայց ինքը շատ տեւկան ժամանակ անհյտության մեջ էր: բայց մարդիկ օրենքի առաջ ունեցան խնդիրներ: Հիմա, որ Վազգեն Մանուկյանը դա հրապարակում է, դրա պատասխանատվությունն ո՞վ է վերցնում իր վրա»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե այդ ճանապարհն են ընտրել՝ կայծակնային արագությամբ գրավել շենքեր,  հետո ի՞նչ անեն: Նոյեմբերի 10-ին կայծակնային արագությամբ ԱԺ-ի, կառավարության շենքերը եւ առանձնատները գրավեցին, մյուս օրն ի՞նչ արեցին: Պարզապես,  հարվածի տակ ընկան այն մարդիկ, որոնք չգիտես ում հրամանով դուրս էին եկել, գրավում էին շենքերը, մարդկանց մազերից էին քաշում, նույնիսկ ԱԺ նախագահի նխատմամբ մահափորձ իրականացվեց: Հիմա  կարեւոր է ճշտել, թե այդ հրահանգը որտեղից եկավ, ոնց  այդ հրոսակախմբերը մեկ վայրկյանում, դեռ չհրապարակված հրադադարի փաստաթուղթը, արդեն պատրաստ գիտեին՝ ուր պետք է գնան եւ ում են ման գալիս:

Վազգեն Մանուկյանի երեկվա ելույթն, ըստ էության,  նույնությամբ կրկնում էր այդ գործողությունների քաղաքական առաջադրանքը: Դա պետք է  մերժեն եւ բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության հմակարգի հետ կատակներ չեն անում: Մեր երկիրն այն վիճակում չի, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն եւ մեր պետականությունը»,-ընդգծեց Քոչարյանը:

Նա նաեւ հավելեց. «եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պապհպանության, իսկ դա նշանակում է, որ պետությունը նոմոպոլ իրավունք ունի կրակելու»:

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40