Եթե նոր ոտնձգություն լինի, Արցախի զինված ուժերը կհասցնեն անհրաժեշտ հարվածը

08.04.2016 16:11
1797

Չնայած լարված իրավիճակին ու զբաղվածությանը, երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ժամանակ է գտել ՊԲ օպերատիվ տեղեկատվական կենտրոնում հանդիպելու Արցախում իրենց առաքելությունը կատարող Հայաստանի եւ արտերկրի ավելի քան 8 տասնյակ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Երկրի ղեկավարը կարեւորելով զանգվածային լրատվամիջոցների դերը Արցախում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային հանրությանը ներկայացնելու գործում, իր եւ ԼՂՀ իշխանությունների անունից երախտագիտություն հայտնեց:

Արտերկրի լրագրողներից մեկի այն հարցին, թե նախագահը գիտե՞ր, արդյոք, որ Ադրբեջանը հարձակման է պատրաստվում, նախագահ Բակո Սահակյանը պատասխանեց, որ ովքեր տեղյակ են երկրի առաջին դեմքերի աշխատանքային առօրյային, գիտեն, որ այն տեւում է մինչեւ ուշ գիշեր, նույնիսկ երբեմն՝ մինչեւ առավոտ: «Ապրիլի 2-ին, մոտավորապես ժամը 1-ի կողմերը որոշակի տեղեկություններ ունենալով, որ հակամարտության գոտուն հարող տարածքում ադրբեջանական զինուժի եւ տեխնիկայի ակտիվ շարժ է նկատվում, ես ինձ մոտ հրավիրեցի ուժային կառույցների ղեկավարներին՝ պաշտպանության նախարարին, անվտանգության ծառայության տնօրենին եւ գլխավոր ոստիկանապետին: Համոզվեցինք, որ մեզ հասած տեղեկությունները համահունչ են ժամանակի հետ, եւ նման դրսեւորումներ առաջին անգամ չէ, որ արձանագրվում են հակառակորդի կողմից: Այնուհետեւ ՊԲ նախարարը այցելելով իր աշխատասենյակ եւ մանրամասնորեն ուսումնասիրելով իրավիճակը, տեղեկացրեց, որ ժամը 3-ին թշնամին լայն ռազմագործողություններ է ծավալել շփման գծի երկայնքով: Ես շտապ խորհրդակցություն եմ հրավիրել եւ ՊԲ հրամանատարությանը հանձնարարել կասեցնել հակառակորդի հարձակումները ու ոչնչացնել դիվերսիոն ուժերին: Հետագայում հավանաբար գիտեք, թե իրադարձությունները ինչպես են զարգացել», - ասաց Բակո Սահակյանը:

Ի պատասխան հնչեցված այն հարցի, թե ինչ ակնկալիքներ ունի նախագահը միջնորդներից, Բ. Սահակյանը նշել է, որ խաթարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել հակամարտության լիարժեք ու արդարացի կարգավորման. «Այսօր էլ ենք մնում այդ համոզման: Դուք բոլորդ լավ գիտեք, որ Արցախը համարվում է հակամարտության լիիրավ կողմ ու հետեւաբար, վերջնականապես պիտի վերանայվի այդ պահանջը»: Նա ընդգծեց, որ առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության ոչ մի որոշում հնարավոր չէ կայացնել: Իսկ, արդյոք, կա՞ն երկրներ, որոնք հանդես են գալիս Արցախի հիմնախնդրի խաղաղ ու արդար կարգավորման օգտին: Այդ առնչությամբ Բ. Սահակյանն ասաց, որ նման բարեկամ երկրների թիվը բարեբախտաբար քիչ չէ, սակայն այսօր Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել ու մնում է Հայաստանը:

Նաեւ այսպիսի հարց ուղղվեց ԼՂՀ նախագահին. ռազմական գործողությունները մոտեցրի՞ն, թե՞ հեռացրին հակամարտության կարգավորումից: Բ. Սահակյանը հավաստիացրեց, որ Արցախը մշտապես կողմնակից է եղել խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը, ու Ստեփանակերտից երբեք պատերազմի կոչեր չեն հնչեցվել: «Մենք պատերազմում ենք խաղաղության համար եւ պատրաստ ենք հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի, հանուն մեր վերջնական նպատակի, ամեն գնով պահպանել երկրի անվտանգությունը, Արցախի սահմանների հուսալիությունը, իսկ որպեսզի հետեւողական լինենք մեր ձեռնարկումներում, երբեք չպետք է կորցնենք զգոնությունն ու աչալրջությունը», - ընդգծեց նախագահը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն Ադրբեջանի կողմից ի սկզբանե աղավաղված է ներկայացվում:

«Այս խնդիրը ծնվել է մեկ դար առաջ: Մենք պայքարում ենք ոչ թե տարածքների, այլ մեր հայրենի երկրի համար: Հնարավորություն ունեցել եմ ներկայացնելու, որ մենք Արցախում չենք իրականացնում ծառայություն՝ ուղղված պարզապես Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը. հայ ժողովուրդը պայքարում է իր արժանապատվության համար, եւ մենք այս պայքարի առաջամարտիկներն ենք, յուրահատուկ առաքելություն ենք իրականացրել եւ իրականացնում ենք: Այդ նույն գիտակցությամբ շարունակելու ենք իրականացնել՝ հայրենիքը վեր դասելով ամեն ինչից», - ասաց ԼՂՀ նախագահը:

Նրա խոսքով՝ ԼՂ հարցի էությունն ազգային ազատագրական շարժումն է, որում հայ ժողովուրդը գործում է միասին, մեկ ճակատով: «Չենք տարբերակում մայր Հայաստանի, սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին արցախցիներից: Մենք մի ամբողջություն ենք եւ այսուհետ էլ շարունակելու ենք այդ գիտակցությամբ կերտել մեր կյանքը եւ արձանագրելու հաջողություններ», - ասաց Արցախի նախագահը:

Նա ընդգծեց, որ հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի, եւ Ադրբեջանին հաջողվել է արհեստականորեն ներքաշել Հայաստանի Հանրապետությանը: Բակո Սահակյանի խոսքով՝ այնպես չէ, որ Հայաստանն ամբողջապես չի ներկայացնում Արցախի շահերը, ընդհակառակը, Հայաստանն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: «Պարզապես հակամարտությունն իր բնույթով այնպիսին է, որ բանակցությունների սեղան վերադառնալու մեր պահանջը բխում է տրամաբանության դիրքերից. աշխարհում չկա որեւէ հակամարտություն, որտեղ լուծումները գտնվում են առանց հիմնական դերակատարի», - ասաց Արցախի նախագահը:

Եթե Ադրբեջանը հերթական անգամ խախտի հրադադարը, ապա Արցախի զինված ուժերը՝ մյուս ստորաբաժանումների հետ միասին հասցնելու են անհրաժեշտ հարված, հայտարարեց Արցախի նախագահը:

Վերջում Բ. Սահակյանն իր խոնարհումն է «փոխանցել» ադրբեջանական ագրեսիայի ժամանակ զոհված բոլոր հայորդիների ընտանիքներին ու հարազատներին:

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

hhpress.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08