«Եթե նրանք պատերազմում են ու թիրախավորում են մեր քաղաքներն ու գյուղերը, ցեղասպանություն են իրականացնում, մենք պետք է համարժեք պատասխան տանք». Դավիթ Բաբայան

17.10.2020 12:23
5108

«Վիճակն անփոփոխ է՝ երեկ և այսօր վաղ առավոտյան ուժգին հրետակոծության է ենթարկվել Ստեփանակերտն ու Շուշին, կան ավերածություններ։ Սակայն այս ամենը որևէ կերպ չի փոխում ժողովրդի կամքը, վճռականությունը։ Այսպես էլ կանգնել ենք ու կանգնելու ենք մինչև վերջ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է հրետակոծության հետևանքով զոհերին և վիրավորներին, Դավիթ Բաբայանը նշեց, որ տվյալներն ամփոփվում են, եթե լինեն վիրավորներ և զոհեր, այդ մասին պաշտոնապես կհայտարարվի։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բարձրացրած աղմուկին, որ հայկական կողմը հրետակոծել է Գյանջան, Դավիթ Բաբայանը նկատեց, երբ Ադրբեջանը նման վայնասուն է բարձրացնում, իսկապես կարծես ձեռք են առնում իրենք իրենց ու միջազգային հանրությանը։

«Ինչպե՞ս է ստացվում, որ իրենք հրթիռակոծում են Ստեփանակերտը, Շուշին ու մյուս խաղաղ բնակավայրերը, ի՞նչ է, սպասում են, որ մենք տեղներս նստենք ու պատերազմենք միայն մարտի դաշտո՞ւմ, ինչպես եղել է Արցախի առաջին կամ 2016 թվականի ապրիլյան պատերազմների ժամանակ։ Բնական է, որ եթե նրանք պատերազմում են ու թիրախավորում են մեր քաղաքներն ու գյուղերը, ցեղասպանություն են իրականացնում, մենք պետք է համարժեք պատասխան տանք։ Սակայն մենք չենք թիրախավորում քաղաքացիական օբյեկտները, մեր հիմնական թիրախները ռազմական օբյեկտներն են և իրենք էլ շատ նենգ քաղաքականություն են վարում՝ ռազմական տարբեր տեխնիկաներ, հատկապես՝ հրետանի, բնակելի թաղամասերում։ Այս դեպքում մենք ստիպված ենք չեզոքացնել այն կետերը, որտեղից մահ է սփռվում Արցախի վրա, հետևաբար՝ եթե տուժում է քաղաքացիական բնակչությունը, դա նրանց մեղքով է, որ ռազմական տեխնիկան կայանել են քաղաքացիական բնակավայրերում»,- շեշտեց նա։

Նա նաև ընդգծեց, որ հայկական կողմի պատասխանը լինում է միայն Ադրբեջանի կողմից եղած հրետակոծությունից հետո։

Նշենք, որ այսօր Արցախի ՊԲ-ն ներկայացրել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02