Եթե քաղաքական ուժը ընտրապայքարի ընթացքում չի կարողանում կառավարել իր լեզուն, հանրային խոսքը, ինչպե՞ս է կառավարելու պետությունը․ Դավիթ Անանյան

16.05.2026 16:37
503

«Քարոզարշավը քաղաքական ուժի իրական դեմքը բացահայտող կարևոր գործընթաց է։

Հենց այստեղ է երևում, թե արդյո՞ք ուժն իրեն պատկերացնում է որպես ապագա պետական պատասխանատվություն կրող սուբյեկտ, թե՞ պարզապես ներկայանում է որպես աղմկոտ ընտրական նախագիծ:

Եթե քաղաքական ուժը նույնիսկ ընտրապայքարի ընթացքում չի կարողանում կառավարել իր լեզուն, էմոցիան, վարքագիծը և հանրային խոսքը, ապա ինչպե՞ս է վաղը կառավարելու պետությունը, ճգնաժամը, բանակը, արտաքին քաղաքականությունը կամ միլիոնավոր մարդկանց ճակատագրերը։

Սա շատ կարևոր հոգեբանական և քաղաքական դիտարկում է։ Իշխանությունը սկսվում է ոչ թե պաշտոն ստանալուց, այլ ինքնակառավարման կարողությունից։

Եվ այստեղ մեր՝ «Միասնության Թևեր»-ի և նրա առաջնորդի դիրքավորումը կարող է ներկայացվել որպես գիտակցված ընտրություն։

Այսինքն՝ մենք մեզ պահում ենք այնպես, ինչպես վաղվա պետություն կառավարող ուժը պիտի պահի իրեն արդեն այսօր։ Որովհետև քաղաքական առաջնորդի կերպարը ձևավորվում է ոչ թե իշխանության գալուց հետո, այլ մինչև իշխանության գալը։


Եթե դու այսօր ճղճղան ես, հայհոյող ես, կենցաղային վիրավորանքներով ապրող ես, քաղաքական խոսքը փողոցային լեզվի վերածող ես, ապա վաղը՝ նույնիսկ եթե իշխանության գաս, հանրային ենթագիտակցությունը քեզ շարունակելու է ընկալել նույն կերպ, այսինքն` ոչ թե որպես պետական գործիչ, այլ որպես պատահական աղմկոտ դերակատար կամ պարզապես՝ ծաղրածու։

Սա հատկապես կարևոր է Հայաստանի նման երկրներում, որտեղ պետական ինստիտուտներն արդեն իսկ արժեզրկված են։ Այդ պայմաններում քաղաքական խոսքի որակը դառնում է ոչ միայն էսթետիկ, այլև պետական անվտանգության հարց։ Որովհետև քաղաքացին վաղը իր պետությունը տեսնելու է այն մարդկանց դեմքով, որոնց այսօր լսում է քարոզարշավի ընթացքում։

Եվ եթե այդ դեմքը լցված է գոռոցով, ագրեսիայով, պիտակավորումով ու քաղաքական շուկայականությամբ, ապա հասարակության մեջ աստիճանաբար ձևավորվում է մի շատ վտանգավոր պատկերացում՝ թե պետությունն էլ պարզապես մեծ մասշտաբի կենցաղային վիճաբանություն է, այսինքն՝ մի մեծ շուկա (բազար)։

Մենք, ըստ էության, վտանգելով մեր հանրային «դիտելիության» մակարդակը, մնում ենք մեր բարձունքում՝ փորձելով հակառակ ուղերձը տալ․ պետությունը պատասխանատվություն է, քաղաքականությունը՝ մշակույթ, իսկ իշխանությունը՝ առաջին հերթին ինքնատիրապետում»։

«Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40