Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ-ին կոչ է արել գործնական քայլեր ձեռնարկել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ

19.02.2026 17:42
393

Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆեռնանդ Կարտհայզերը հերթական անգամ դիմել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավարությանը՝ կոչ անելով ավելի հստակ և գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակման ուղղությամբ՝ նախազգուշացնելով, որ խնդիրը կարող է վնասել Հայաստան–Ադրբեջան խաղաղ գործընթացում արձանագրված փխրուն առաջընթացին։ 

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Կարտհայզերը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին հղած նամակում ընդգծել է, որ Բաքվում կայացած դատական գործընթացները քաղաքական դրդապատճառներ ունեն և չեն բավարարում օրինականության ու թափանցիկության չափանիշներին։ Եվրախորհրդարանականը ԵՄ-ին կոչ է արել միջամտել՝ նպաստելու պահվող բոլոր հայերի անվերապահ ազատ արձակմանը՝ ընդգծելով նաև միջազգային իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։

Կարտհայզերի նամակին ի պատասխան՝ Կայա Կալլասի գրասենյակից նշել են, որ ԵՄ-ն հետևում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դատավարություններին։

Պատասխանում ընդգծվել է, որ արդար դատաքննության իրավունքն ու կալանքի համարժեք պայմանները հիմնարար իրավունքներ են, և որ ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հարգել իրենց իսկ միջազգային պարտավորությունները։

Կալլասի գրասենյակից հավաստիացրել են, որ ԵՄ-ն շարունակում է խրախուսել կողմերին օգտագործել խաղաղ գործընթացում օգոստոսից ի վեր ստեղծված մթնոլորտը՝ լուծելու դեռ բաց մնացած հարցերը, այդ թվում՝ հումանիտար խնդիրները։

Կարտհայզերը նախորդ տարվա մարտին ևս բարձրաձայնել էր Բաքվում պահվող հայերի հարցը։

Եվրոպական խորհրդարանը շարունակում է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը օրակարգում պահել ու ճնշում բանեցնել՝ շոշափելի արդյունքների հասնելու նպատակով:  

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40