Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը

13.01.2023 21:55
939

Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով (Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh): Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրոպական խորհրդարանի կայքէջից։

Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևի ընդունման հարցով:

Դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի մի շարք անդամների կողմից արդեն իսկ եղել են տարբեր արձագանքներ, այդ թվում՝ ԵՄ գործադիր մարմիններին ուղղված նամակների ու պատգամավորական հարցերի տեսքով:  Դրանք հստակ են և հիմնված Ադրբեջանին ուղղված հասցեական կոչերի վրա: Մասնավորապես, հրատապ նամակ դեկտեմբերի 14-ին՝ չորս տարբեր խմբակցությունների վեց պատգամավորների կողմից (նամակը և ստորագրողների ցանկը հասանելի է այստեղ), նամակ՝ անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) նախաձեռնությամբ, որին միացել է ևս 28 պատգամավոր, մի քանի գրառումներ Հայաստանի հարցերով համազեկուցող Վիոլա ֆոն Կրամոնի (Greens/EFA, Գերմանիա) կողմից, «Պահպանողականների ու բարեփոխիչների խմբակցության» (ECR) փոխնախագահ Ասիտա Կանկոյի (Բելգիա) կողմից պատգամավորական հարց, Լուկաս Ֆուռլասի (ԵԺԿ, Կիպրոս) կողմից պատգամավորական հարց, մի շարք գրառումներ Պետեր վան Դալենի (ԵԺԿ, Նիդերլանդներ) և Ֆրանսուա-Քսավյե Բելամիի (ԵԺԿ, Ֆրանսիա) կողմից։

Հարցին անդրադարձել էր նաև ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը (S&D, Էստոնիա)՝ դեկտեմբերի 15-ին հանդես գալով  հայտարարությամբ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40