Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունը` Սիսիանի համայնքապետարանում

29.04.2024 17:39
713

Համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը սույն թվականի ապրիլի 27-ին իր աշխատասենյակում ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը` Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառույթների պատասխանատու Ստեֆանի Գիհարդ-Բրենդի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Աննա Կարապետյանն ու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Իվանյանը:

Հանդիպման ժամանակ համայնքի ղեկավարը ներկայացրեց ԵՆԲ-ի հետաքրքրության տիրույթում գտնվող համայնքի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, որոնք հիմնականում առնչվում են բնակավայրերի խմելու ջրագծերին, նախադպրոցական հաստատություն կառուցելուն, բուժամբուլատորիայի հիմնանորոգմանը:

Խնդրների լուծման տարբերակների վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ:

Հավելենք, որ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակներում կհիմանանորգվի նաև Սիսիանի պետական քոլեջը:

Վերջում, համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը հյուրերին շնորհակալություն հայտնեց նախ այցի, ապա համայնքի խնդիրներով հետաքրքրվելու և լուծումներ փնտրելու համար:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40