Նիկոլ Փաշինյանն իմ թեզերը կործանեց. Լևոն Տեր-Պետրոսյան

24.09.2025 16:08
562

«Փաշինյանին 100 անգամ ասել եմ՝ հրապարակիր Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։ Իր ձեռքի տակ են»,- լրագրողներին ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին,  թե ինչո՞ւ  չի ընդունում Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը։

Հարցին՝ դա՞ է նախապայմանը, եթե հրապարակի, կգնա՞ բանավեճի, նա պատասխանեց. «Հրապարակի, արդեն վեճը վերջացած կլինի, որովհետև ամեն ինչ ասված է այնտեղ»։ 

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ մանիպուլացնում է, կարող է հրապարակելուց հետո մեղքն իր վրա գցի, ՀՀ առաջին նախագահն արձագանքեց. «Թող գցի»։

Լրագրողի մեկ այլ դիտարկմանը՝ ասում են «Փաշինյանը ձեր հոգեզավակն է, դուք եք նրան սնել», Տեր-Պետրոսյանն ասաց. «Ուրիշներն են ասում, ես ասե՞լ եմ իմ հոգեզավակն է։ Իմ կողքին այնքան մարդ էր կանգնած»։ 

Ինչ վերաբերում է 2018-ին Փաշինյանի՝ իշխանության գալուն, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Դա այնպիսի մի փոթորիկ էր... Մարդը հաջողեց։ Մարդն ինչ նպատակ դրել էր, հասավ դրան։ Լավ ու վատ չեմ ասում, ինքը հասավ իր նպատակին»։ 

Հարցին՝ «ասո՞ւմ են ձեր թեզերն է կրկնում» Արցախի հարցում, առաջին նախագահը պատասխանեց. «Այդ թեզերն ինքը կործանեց Ստեփանակերտում՝ հայտարարելով «Արցախը Հայաստան է և վերջ» ու պատերազմ բերեց։ Այդ թեզերը կորցանեց»։ 

Մեկ այլ հարցի՝ «ասում են Փաշինյանը ձեր խաղաղության օրակարգի թեզերով է առաջ գնում», Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Կեղծ համեմատություն է, ոչ մի կապ չունի ղարաբաղյան հարցում իմ քաղաքականությունըւ իր քաղաքականության հետ։ Բացարձակապես, ոչ մի կապ չունի»։  

Լևոն Տեր-Պետրոսյանը նեց, որ ստեղծված իրավիճակից ելք կա. «Ելք միշտ կա»։ 

 

panorama.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34