Եվս մեկ գնահատանք «Սյունյաց երկրին»․ այս անգամ՝ «Եվրասիայի» միջազգային մրցանակ

30.10.2025 11:03
1578

«Եվրասիա» ինքնավար և ոչ առևտրային կազմակերպության առաջին միջազգային մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել 3700 ֆիզիկական կամ իրավաբանական անձ` 27 երկրից։ Նրանցից եզրափակիչ էին դուրս եկել 150 հոգի՝ 15 անվանակարգից (յուրաքանչյուր անվանակարգում՝ 10 մասնակից)։

«Սյունյաց երկիրը» նույնպես դուրս էր եկել եզրափակիչ՝ դառնալով «Голос Евразии: Вдохновлять» անվանակարգի տասը հավակնորդներից մեկը։

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին  Մոսկվայի «Россия» ազգային մշակութային կենտրոնում տեղի ունեցավ մրցույթում հաղթողների պարգևատրման արարողություն։

Եզրափակիչ փուլ դուրս եկած 150 հավակնորդից 46-ն արժանացան հաղթողի  կոչման։

Հաղթող ճանաչվեց նաև «Սյունյաց երկիրը»՝ արժանանալով նախընտրած անվանակարգի երրորդ մրցանակին։

Շնորհավորում ենք մեր սիրելի ընթերցողներին ու հետևորդներին՝ «Սյունյաց երկրի»՝ միջազգային մրցանակի արժանանալու կապակցությամբ։

Հոկտեմբերի 6-19 տեղի ունեցած ձեր քվեարկության շնորհիվ էր նաև, որ թերթն արժանացավ միջազգային մրցանակի։

Եվրասիական մրցանակի մրցանակաբաշխությունը կարող եք դիտել՝ այստեղ։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40