Հասարակական կարգի պահպանությունը` Կապանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում

29.04.2013 18:00
2212

Ապրիլի 25-ին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը ոստիկանության Կապանի բաժնի ղեկավարների հետ քննարկել է քաղաքում հասարակական կարգի պահպանության դրվածքը: Քաղաքապետը մտահոգություն է հայտնել համայնքի շինարարական աղբը քաղաքի մերձակայքում՝ չսահմանված վայրերում թափելու առիթով: Ըստ Աշոտ Հայրապետյանի՝ «Քիչ չեն դեպքերը, երբ կենցաղային աղբը թափում են քաղաքով հոսող երկու գետի մեջ: Իհարկե, քաղաքապետարանն ավելի ակտիվ կլինի վարչական տույժերի կիրառման գործում: Բայց ոստիկանության համապատասխան աշխատակիցներն էլ պետք է անտարբեր չլինեն ու համագործակցեն կոմունալ տնտեսության աշխատակիցների ու բնակիչների հետ: Ոչ պակաս հրատապ հարց է քաղաքի տարածքում նորատունկ ծառերի պահպանության հարցը: Ընթացիկ գարնանը տնկված 480 ծառերի մեծ մասը կոտրատվել կամ հանվել է, եւ ոչ ոք, կարծեք, չի էլ նկատել այդ ամենը: Կան նաեւ փողոցային լուսավորության էլեկտրական լամպերը, զբոսայգիների նստարանները ջարդելու, լուսային պաստառները փչացնելու դեպքեր: Շատ կարեւոր է բոլոր այս հարցերի հանդեպ բնակիչների մոտ պատշաճ վերաբերմունքի ձեւավորումը, ինչը պետք է սկսել հանրակրթական դպրոցից: Խնդիրն այսօր ֆինանսական ռեսուրսների մեջ չէ, այլ քաղաքացիների վերաբերմունքի մեջ, ինչը ձեւավորելու հարցում շատ մեծ է ուսումնական հաստատությունների դերը»:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22