Գյուղտեխնիկայի պակաս, տրանսպորտի բացակայություն. Սյունիքի համայնքների ղեկավարները հարցեր են ուղղում ՀՀ վարչապետին

06.07.2018 01:03
1209

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Սյունիքի մարզի Նժդեհ համայնքի ղեկավարը բարձրացրեց գյուղտեխնիկայի հարցը: Գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում համապատասխան գյուղտեխնիկա չունեն աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:

«Գյուղտեխնիկա կարող ենք ձեռք բերել կոոպերատիվների միջոցով, որտեղ անհրաժեշտ է 20 տոկոս ներդրում, բայց մեր ֆինանսական կարգավիճակը հաշվի առնելով անհրաժեշտ գումարը չունենք: Ներդրման չափը կազմում է 10 մլն դրամ, որից 5 մլն-ն արդեն ունենք հավաքել ենք: Տրակտորներ խոտհնձիչներ: Որքան շուտ, այնքան լավ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց համայնքի ղեկավար Գեղամ Օհանյանը:

ՀՀ վարչապետը լսեց խնդիրը և խոստացավ լուծել այն:

Համայնքի ղեկավարները բարձրացրեցին նաև միջհամայնքային տրանսպորտի, խմելու, ոռոգման ջրի հարցը:

Տրանսպորտի հետ կապված վարչապետը նշեց, որ պետք է նկատի ունենալ համայնքների խոշորացման հանգամանքը, հետևաբար ուշադրության կենտրոնում պետք է պահել նաև խոշորացված համայնքների խնդիրները:

«Խոշորացումից Գորիսում 9 համայնք է ներառված, որի 4-ն ունի հուսալի տրանսորտային կապ Գորիս քաղաքի հետ: Դա արդեն լուրջ խնդիր է, հարցին պետք է նայել երկարաժամկետ, աշխատեք այնպես, որ համայնքի ենթակառուցվածքները զարգանան ու դա կախված չլինի մի մեկ մարդուց կամ բարեգործությունից: Այսօր բարեգործական ծրագրով տրանսպորտային որոշ կարճ երթուղիներ ապահովվում են տրանսպորտով անվճար, բայց միգուցե ինչ-որ սիմվոլիկ գումար սահմանենք ու այդ երթուղին երկարացվի և մարդիկ հուսալի տրանսպորտային կապ ունենան»,-ասաց ՀՀ վարչապետը: Նա ընդգծեց, որ հանրային ենթակառուցվածքի զարգացումը պետք է առաջնահերթություն լինի:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40