Վերին Խոտանանում տեղի ունեցավ հանդիսությունների սրահի հանդիսավոր բացումը

28.12.2023 19:57
1526

Կապան համայնքի Վերին Խոտանան գյուղի բնակիչները իրենց ուրախ առիթներն ու տոնական միջոցառումներն այսուհետ կնշեն նորաբաց հանդիսությունների սրահում։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և վարչական ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը, շնորհավորեցին միմյանց սրահի բացման կապակցությամբ, որին գյուղացիները երկար էին սպասել։

Շուրջ 200 հոգու համար նախատեսված հանդիսությունների սրահը հիմնանորոգվել և կահավորվել է համայնքային բյուջեի միջոցներով՝ մոտ 18 մլն 600 հազար դրամի ներդրմամբ: Սրահի խոհանոցային հատվածի կահավորման հարցում համայնքին աջակցել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերությունը։

Վերանորոգված և առավել հարմարավետ պայմաններով հանդիսությունների սրահը լիարժեքորեն կծառայի գյուղի շուրջ 80 ընտանիքի կարիքներին։

Տոնական օրվա կապակցությամբ՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից գյուղացիների համար կազմակերպվել էր նաև հյուրասիրություն։

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02