Եվս մի ոգեկոչում ընկածների հիշատակին

09.12.2022 12:18
6792

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակույթի պալատի ճեմասրահում տեղի ունեցավ «Սյունյաց երկրի» հատուկ համարի շնորհանդեսը:

Պարբերականի հերթական համարը լույս տեսավ ամսագրային տարբերակով՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված սյունեցի մարտիկներին: Ըստ ամենայնի հուշամատյան, որ բովանդակում է 44-օրյա պատերազմում ընկած 228 տղաների ապրած ցավալիորեն կարճատև կյանքը, նրանց մարտական ուղին: 

Նախ  մերօրյա պատերազմի 20-ամյա նահատակ Արտաշես Մարտիրոսյանի անունը կրող դասարանի աշակերտներն անուն առ անուն ներկայացրին քաջարանցի զոհված տղաների կենսագրականները, հանդես եկան ասմունքով, այնուհետև երաժշտական կատարումներով հանդես եկան մշակույթի պալատի  աշխատակիցները:

Ոգեկոչման խոսք ասաց Քաջարան խոշորացված համայնքի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը. «Շնորհակալություն եմ հայտնում «Սյունյաց երկրի» խմբագրակազմին, որ կարողացավ ևս մեկ անգամ վեր հանել, հանրության համար տեսանելի դարձնել այն բոլոր արժեքները, որ իրենց մեջ կրում էին մեր նահատակ եղբայրներն ու հայրերը: Այսօր մեզանում շատ-շատ արժեքներ կան, որ մոռացության են մատնվում, պատմության գիրկն անցնում: Մեր զավակների, հայրերի կյանքը պիտի վեր հանենք, փայլեցնենք, որ նրանք շողան, տեսանելի դառնան ամենքի համար»:

Սրտի խոսք ասաց նահատակ Արթուր Գրիգորյանի մայրը՝ Արշալույս Մաթևոսյանը: Որդեկորույս մայրը նշեց. ««Սյունյաց երկրի» նախաձեռնությունը ողջունելի է, երախտապարտ եմ՝ մեր զավակներին չմոռանալու համար, մեր երեխաները, թոռները պիտի կարդան, որ տեղյակ լինեն իրենց հայրերի, պապերի սխրանքներին: Իսկ ընդհանրապես ուս-ուսի տանք, որ այս փորձությունների միջից հաղթանակած դուրս գանք, բաց ճակատով»:

Վերջում զոհվածների ընտանիքներին հանձնվեց «Սյունյաց երկրի» հատուկ համարի մեկական օրինակ:

 

Վահրամ Օրբելյան

Լուսանկարները՝ Նվեր Զելյայի

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08