Հովհաննես Մազմանյան. անձնասպան եղավ Կարսը (անհասկանալի հանգամանքներում) կորցնելու համար

28.05.2023 10:19
2854

Հայրենիքին նվիրվածության ամենավառ օրինակը՝ Հայաստանի առաջին հանրապետության զինված ուժերի գնդապետ Հովհաննես Մազմանյանն է:

Գնդապետ Հովհաննես Մազմանյանը ծնվել է 1892 թվականին (ըստ որոշ հետազոտողների՝ 1890-ին) Կարս քաղաքում։ Առաջին համաշխարհային պատերազմի առաջին օրերին զորակոչվել է ցարական բանակ։ Մասնակցել է Սարիղամիշի ճակատամարտին:

Անդրկովկասյան նոր կառավարությունը կովկասյան (հայկական) զորքերին ուղարկում է դիրքեր զբաղեցնել Կարսի շրջանում՝ հրադադարի կնքման հրամանով։ Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Թովմաս Նազարբեկյանը 2-րդ դիվիզիայի հրամանատար Մովսես Սիլիկյանին և Կարսի բերդի պարետ գեներալ Դեեվին հրամայում է դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ թուրքերի հետ՝ սահմանային դեմարկացիայի ստեղծման համար։ Թուրքական զորքերի հրամանատարը՝ ի պատասխան հայկական կողմի խնդրանքի՝ հրադադարի, պահանջում է, որ մինչ բանակցությունները հայկական զորքերը դուրս բերվեն Կարսի բերդից՝ նկատելի հեռավորության վրա և թույլ տան թուրքական զորքերին առանց խոչընդոտների մտնել քաղաք։ Թիֆլիսից հայկական կողմին հրաման է գալիս, որ դադարեցնեն ռազմական գործողությունները և ընդունեն թուրքական կողմի պայմանները։

1920 թվականի հոկտեմբերի 29-ի երեկոյան ռազմական բերդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի  ռազմական խորհուրդը որոշում է ընդունում Կարսը հանձնել թշնամուն՝ առանց կռվի։ 30-ին հայկական զորքերը լքում են Կարսը՝ տեղի 20,000 բնակիչների հետ միասին։ Ճակատի ամբողջ հրամանատարությունը հանձնվում է թուրքերին, բացառությամբ մի քանի հոգու, ովքեր նախընտրում են մահը՝ քաղաքի հանձնման դիմաց։

Կարսում անձնասպան են եղել հետևյալ հայ սպաները՝ բերդի պարետ, գնդապետ Մելիք-Հովսեփյանը, Սեպուհի բրիգադի հազարապետ Չիլինգարյանը, մարտկոցի հրամանատար գլխապետ Բագրատունին և առաջին գնդի հրամանատար գնդապետ Հովհաննես Մազմանյանը։ Չնայած դրան, առավել հայտնի և խորհրդանշական դարձավ վերջինիս մահը։ Երեկոյան ժամը 9-ին Կարս մուտք գործեց թուրքական 11-րդ դիվիզիան։

Ըստ ականատեսների վկայության՝ գնդապետ Մազմանյանի վերջին բառերն են եղել՝ «Մի կյանք ունեմ, Հայրենիք, քեզ եմ տալիս»:

Մազմանյանի ինքնասպանության հաղորդագրության պահի մասին Հայաստանի առաջին հանրապետության Ազգաին ժողովում հայտնել է Կոստան Զարյանը:

«Լռության մեջ նախարարներից մեկը խոսեց, - Պարոնայք պատգամավորներ։ Այսօր կեսօրից հետո լուր ստացվեց Կարսի անկման մասին։ Ցավով իմացանք, որ թուրքի ասկյարները քաղաք են մտել գրեթե առանց կրակ արձակելու… Պարտք եմ համարում այստեղ հիշել մի սրտառուչ դեպք։ Քաջ գնդապետ Մազմանյանը հուսահատությունից մղված տեղնուտեղը ինքնասպան է եղել…»:

Հովհաննես Մազմանյանը դարձավ հայ մարտիկի աշխարհընկալման, հոգեբանության ու վարմունքի իրական խորհրդանիշը։

Մազմանովյան հայրենասիրություն արտահայտությունը գործածվել է որպես հայրենիքի հանդեպ ամենաուժեղ սիրո խորհրդանիշ, ինչպես նաև մազմանովյան սինդրոմ-ը, որը համարվում էր ինքնամոռացություն կամ ինքնասպանություն՝ դավաճանական գործողությունների դեմ անզորության դեպքում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40