Եւ Աստուած ասեց Լոյս լինի. եւ լոյս եղաւ...

30.08.2014 11:56
3103

Պատարագ Սուրբ Աստվածածին եկեղեցում` նվիրված Քաջարան քաղաքի օրվան

Պատարագիչ` տեր Շիրակ քահանա Խանոյան` Քաջարանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ (լուսանկարում):

Տեր Շիրակ քահանա Խանոյանն ահա ինչպես իմաստավորեց օրը եւ օրհնության ինչ խոսք հղեց քաջարանցիներին:

Քաջարան քաղաքի ծննդյան 56-ամյակը միասնաբար ենք նշում եւ ուրախ տրամադրությամբ: Սա մի իրողություն է, որ ընդմիշտ կգրանցվի ներկայիս բնակչության հիշողության մեջ: Ուրախալի ու գովելի փաստ է այն, որ մարդիկ կարողացան տասնամյակների ընթացքում իրենց հավաքականությամբ կերտել մի քաղաք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում եւ, ինչու չէ, աշխարհում իր ուրույն դերն ու նշանակությունն ունի:

Շնորհավոր լինի քո տոնը, Քաջարա՛ն քաղաք, լինես առաջատար ոչ միայն աշխատանքի մեջ, այլեւ հոգեւոր, բարոյական, ազգային բարձր նկարագրով լինես առաջինը ողջ հայության մեջ ու հայ ժողովրդի պատմության եւ համայն մարդկության համար որպես օրինակ ծառայես: Մաղթում եմ, որ Քաջարան քաղաքը` իր գեղեցիկ բնությամբ, իր դարավոր սովորույթներով հանդերձ, ավելի գեղեցիկ լինի ներքնապես, այսինքն` մարդկային փոխհարաբերության, շփման եւ հոգեւոր բարձր արժեքների պահպանման առումով: Թող Աստված օրհնի, զորացնի բոլոր քաջարանցիներին, իրենց սրտի անկյունում թաքնված ամեն մի փափագ ի կատար ածի, եւ մեր ժողովրդին էլ կկոչեմ, որ դառնա իր արմատներին, իր պապերի հավատքին` մեր Տիրոջ` Հիսուս Քրիստոսի օրհնությունն էլ ավելի վայելելու, սերնդեսերունդ աստվածային օրհնությունն իր մեջ պահելու, փոխանցելու համար, ոչ թե տուրք տալու սնոտիապաշտություններին, կախարդություններին ու դիվական խռովություններին, գուշակություններին:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34