Թաեքվոնդոն Քաջարանում

25.07.2024 15:57
525

Մենապայքարային արևելյան մարզաձևերից Քաջարանում տարածում ունի թաեքվոնդոն, որ ընդգրկված է օլիմպիական խաղերի ծրագրում: Թաեքվոնդոյի արմատավորումը լեռնագործների քաղաքում կապվում է Գարեգին Ստեփանյանի անվան հետ: Մարզաձևի նվիրյալն ավարտել է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցը, ծառայել ՀՀ զինված ուժերում՝ հատուկ նշանակության գնդում: Մեկ տարի սովորել է արևելյան մարտարվեստների ակադեմիայում՝ ֆիզկուլտուրայի ինստիտուտին կից: Բանակն ավարտելուց հետո ընդունվել է հայաստանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ մասնագիտացում ֆիզկուլտուրայի ուսուցիչ և լողի մարզիչ այնուհետև աշխատել է թաեքվոնդոյի ֆեդերացիայում՝ որպես մարզիչ: Թաեքվոնդոյի մարզչի գործունեությունը սկսել է 2002 թվականից, ստացել է սև գոտի 1-ին դան: Այս պահին ունի Սև գոտի 3 -րդ դան միջազգային որակավորում ։

Աշխատել է Երևանում թաեքվոնդոյի մարզիչ, 2002 թվականից հետո տեղափոխվել է Քաջարան և բացել խումբ, որը տարիներ հետո դարձավ Քաջարանի «Թաեքվոնդո» ակումբ: 2004 թվականից հետո ակտիվ մասնակցել են Հայաստանի մասշտաբով տարբեր մրցաշարերի՝ ակումբային, ընկերական, հետո եկավ միջազգային մրցումներին մասնակցելու ժամանակը: 2019 թվականին Հայաստանի երիտասարդների չեմպիոն են տվել՝ Նիկոլայ Մանուկյան, նա նաև մասնակցել է Իսպանիայի Մարինա Դ՚ Օր քաղաքում անցկացված երիտասարդական առաջնությանը, մենամարտել է դանիացու հետ, միավորներով է պարտվել: Սա պատմական պահ էր ակումբի համար, որովհետև քաջարանյան թաեքվոնդոյի պատմության մեջ չի եղել նման դեպք, երբ մարզիկը միջազգային ասպարեզ դուրս գա: Վերջերս պատանիների մրցաշարում հաղթող են ունեցել, պիտի գնայինԵվրոպայի առաջնությանը մասնակցելու, սակայն կանոններ փոխվեցին, տեխնիկական խնդիրներ առաջացան, քաջարանցի մարզիկը չմասնակցեց:

Մարզաձևում շատ հայտնի են նաև աղջիկները՝ Արսինե Գրիգորյան, ով Հայաստանի առաջնությունում հաղթել է: Ընդհանրապես արևելյան մարզաձևերում աղջիկներին հնարավորություն քիչ է տրվում մարզումներին մասնակցել և լրջորեն զբաղվել այդ սպորտաձևով: Քչերն են ցանկանում, վնասվածքներից են խուսափում, ծնողները չեն թույլատրում: Արսինե Գրիգորյանը այն բացառիկներից էր, ով կարողացավ հաղթահարել այդ խոչընդոտը:

Մեր զրուցակիցը հետաքրքրական տվյալներ ներկայացրեց արևելյան այդ մարզաձևի մասին. «Թաեքվոնդոյի հագուստը կոչվում է դոբոկ: Մարզիկները, ովքեր նախապես գալիս են պարապմունքների, վեց ամիսը մեկ փորձում են ստանալ գոտու որակավորում, քննություն են հանձնում և ստանում գոտիներ՝ սպիտակ, դեղին, կանաչ, կապույտ, կարմիր, սև: Գոտու ամեն գույնն իր խորհուրդն ունի, օրինակ՝ սպիտակը մաքրություն է խորհրդանշում: Եվ այդպես տարին երկու անգամ մեր Քաջարանի մարզիկները մասնակցում են գոտու որակավորման քննություններին, յուրաքանչյուր մարզիկ իր ֆիզիկական տվյալների միջոցով փորձում է որակավորման գոտի ստանել, այսինքն, երբ նա ըստ այդ թեստերի ծրագրին պատրաստ է լինում, հանձնում է «քննություն» դեղին գոտու համար, հետո կանաչ, կապույտ, կարմիր և ապա սև: Սև գոտի ստանում են մինչև չորրորդ դան Հայաստանի շրջանակում, այնուհետև պայքարում են միջազգային գոտիստանալու համար: Մարզիկները, երբ ստանում են սև գոտի և իրավունք են ստանում մասնակցելու կամ Եվրոպայի, կամ աշխարհի մրցումների, պարտադիր պետք է ունենան միջազգային գոտիներ, այսինքն՝ միջազգային որակավորում: Դա արդեն մարզիկները ստանում են համաշխարհային թաեքվոնդոյի ֆեդերացիայի՝ կուկկիվոնի կողմից»:

Մի տխուր երևույթ է նկատվում. Քաջարանում, ընդհանրապես, Սյունիքի մարզում երեխաները հասնում են բարձր դասարաններ՝ չգիտես ինչու, թողնում են սպորտը և հաճախում են այլ առարկաների պարապմունքների՝ մաթեմատիկա, հայոց լեզու և այլն: Բայց ունենք հեռանկարային երեխաներ, փորձում ենք ծնողների միջոցով պահել, որպեսզի մարզչի աշխատանքն էլ չզրոյանա:

Արևելյան մարզաձևերի դեպքում ընդունված կարգ է՝վճարովի են պարապմունքները: Վճարը շատ չէ, դրանք հավաքելով՝ մարզագույք ենք ձեռք բերում, երեխաներին ենք նվերներ տալիս: Ինքնանպատակ չէ, որ սպորտով բիզնես դնենք, ես կոնկրետ այդպես եմ ընդունում, չգիտեմ՝ մնացածները ոնց: Սպորտը հեռակա բիզնես է, մարդիկ եթե բիզնես են անում, որ շատ արագ եկամուտ ստանան, սպորտում էլ «եկամուտը» այն մարզիկներն են, ովքեր աշխարհի կամ օլիմպիական խաղերի չեմպիոն պիտի դառնան:

«Ինչպիսի՞ն են մարզումային պայմանները»,– հարցնում ենք Գարեգին Ստեփանյանին: «Կոմբինատի օգնությամբ, մարզագույք ենք ձեռք բերել՝ պտտաձող ենք դրել «շվեդական» պատին, տատամի ունենք, հատուկ գորգ է, որի վրա երեխաները պարապում են: Օր օրի սպորտը արագ է զարգանում, պահանջները շատ են: Մի կարևոր խնդիր կա, թաեքվոնդոյում մարզիկները պարտադիր պաշտպանվում են, կան ոտքի, ձեռքի, փորի պաշտպանիչներ և գլխարկ: Մարմնի այս բոլոր պաշտպանիչները էլեկտրոնային են, այսինքն՝ մարզիկի հարվածի ուժգնությունը համակարգչում արձանագրվում է: Ընդհանուր պաշտպանիչները շատ թանկ են, Եվրոպայում, աշխարհում մարզիկները դրանցով են պարապում, մենք այն չունենք: Բացի այդ Երևանում սպորտը ավելի արագ է զարգանում, տեղեկատվություն ավելի արագ են ստանում, քան Սյունիքում, գույքի մասով կա թերություն: Մարզիկը պետք է հագնի, ոտքի չափսը տեսնի, դրանով պարապվի, հարմարվի, մրցումների գնալիս լրիվ անտեղյակ չլինի: Կոմբինատի ղեկավարությունը իր չափով, համայնքապետը իր չափով աջակցում են, մարզիկներին, ծնողներին դա մեծ օգնություն է»:

– Յուրաքանչյուր մարզաձևում հույժ կարևոր է մրցափորձ ձեռք բերելը,– ինչպե՞ս է դա հաջողվում քաջարանցի թաեքվոնդոիստներին:

«Մրցափորձ ձեռք բերելու խնդիր չկա, անընդհատ գնում ենք մրցումների: Մեր մարզիկներին գոտու որակավորման քննությունների համար թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահին և քարտուղարին հրավիրել ենք Քաջարան, քանի որ դժվար է 30-40 սան տեղափոխել մայրաքաղաք: Նրանց ներկայությամբ մեր սաները կարողացան հանդիսավոր պայմաններում ստանալ գոտիներ, ընդ որում 4-5 հոգի ստացել են սև գոտի, 1-ին դան: Հայաստանի Հանրապետության՝ ՀԹՖ թաեքվոնդոյի պատանիների առաջնություն 1-ին տեղ՝ ոսկե մեդալ՝ Ալեքս Ստեփանյանը 2023 թվականին հաղթող ճանաչվեց: Նիկոլայ Մանուկյան, Արսինե Գրիգորյան, Ալեքս Ստեփանյան, Վահե Լևոնյան այս մարզիկները Քաջարանի թաեքվոնդոյի պատմության մեջ արդեն գրել են իրենց անունները»:

Ակումբի սաները մասնակցել են նաև միջազգային մրցումների՝ Դոնի Ռոստովում՝ «Դոնի գավաթ» մրցաշարին՝ երկու մարզիկով, Թբիլիսիում՝ դարձյալ երկու մարզիկով (արծաթե մեդալ են նվաճել):

ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի հովանու ներքո տասից ավելի ակումբ է գործում: Գարեգին Ստեփանյանը 2008 թվականից ընտրվել է ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահության անդամ: Ֆեդերացիայի պատվավոր նախագահը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն է, ով կազմակերպչական հարցերով օգտակար է լինում ֆեդերացիային:

Զրույցի ավարտին Գարեգին Ստեփանյանը նշեց, որ առաջարկել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը թաեքվոնդոյի մի տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը Քաջարանում անցկացնել: Որպեսզի մարզասերին հասկանալի լինի այդ մարզաձևը, ընդհանրապես այն Սյունիքում մասսայականանա:

Վահրամ Օրբելյան

 

«Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում Հայաստանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը. հաղթող երկիրը Ֆրանսիան է

13.12.2025 22:27

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

13.12.2025 16:15

Ըստ նախնական տվյալների՝ զինծառայողն իրեն ամրակցված զենքով կրակոց է արձակել գլխի շրջանում, ինչի հետևանքով մահացել է. ՔԿ

13.12.2025 12:58

Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

12.12.2025 23:14

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Սյունիքի մարզ․ Սիսիանում և Գորիսում բացվել են շարժման նոր մարզային գրասենյակներ (տեսանյութ)

12.12.2025 22:26

Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը

12.12.2025 19:01

Ինչպիսին է ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը` ըստ «Գելափ Ինթերնեշնլի» հարցման

12.12.2025 18:55

Վահե Շաբանյան — ԶՊՄԿ հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտատոր

12.12.2025 16:49

Կապան․ կացարան անօթևան մարդկանց

12.12.2025 16:26

Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ․

12.12.2025 16:00

Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարացվել

12.12.2025 14:06

2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15