ՖԻԴԵ-Ի ՎԱՐՊԵՏ ԱԼԵՔՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ

24.01.2025 17:45
718

Կապան համայնքում մարզական տարին մեկնարկել է 2025 թվականի Կապան քաղաքի արագ շախմատի առաջնությամբ, որն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում։ Իրենց շախմատային գիտելիքները ցուցադրելու և խաղային որակները բարելավելու նպատակով առաջնությանը մասնակցել են որակավորման առնվազն 2-րդ կարգ ունեցող 21 շախմատիստ, որոնցից ամենակրտսեր մասնակիցը 7, իսկ ամենաավագը՝ 87 տարեկան էր։

Առաջնությունն անցկացվել է շվեյցարական մրցակարգով, ինը խաղափուլով՝ ըստ ՖԻԴԵ–ի կանոնակարգի։ Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրվել է 10 րոպե, միաժամանակ` յուրաքանչյուր քայլի համար, սկսած առաջինից՝ 5 վայրկյան հավելումով:

Ինը խաղափուլերում ծավալված պայքարում առաջին պատվավոր տեղը գրավել է Ալեքս Սահակյանը, երկրորդ տեղը՝ Ալեն Ղահրամանյանը, իսկ երրորդ հորիզոնականում Դավիթ Բունիաթյանն էր:

Մրցաշարին զուգահեռ, ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել 12 մրցակցի հետ, ինչը յուրահատուկ փորձառություն էր երեխաների համար՝ բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և որակական հատկանիշներ ցուցաբերելու առումով։

Ողջունելով մասնակիցներին՝ Գևորգ Փարսյանը իր խոսքում նախ կարևորել է համայնքում շախմատ մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, ապա շնորհավորելով հաղթողներին՝ նորանոր հաջողություններ մաղթել նրանց, հատկապես Ալեքս Սահակյանին՝ հույս հայտնելով, որ նա նույն տեմպով կշարունակի մարզական ձեռքբերումները՝ բարձր պահելով Հայաստանի, մասնավորապես Կապանի անունը։

Մրցանակային տեղեր զբաղեցրած երեք շախմատիստները պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով, հավաստագրերով և համայնքի ղեկավարի կողմից սահմանված 300 000, 100 000 և 50 000–ական դրամական պարգևներով։

Հաղթողը արժանացել է նաև բյուրեղապակյա գավաթի։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40