ՖԻԴԵ–ի վարպետը՝ 2026 թվականի Կապան քաղաքի արագ շախմատի առաջնության հաղթող

20.02.2026 11:28
934

Այսօր Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ավարտվեց 2026 թվականի Կապան քաղաքի արագ շախմատի առաջնությունը, որին մասնակցել են որակավորման առնվազն 2-րդ կարգ ունեցող 18 շախմատիստ։

Փետրվարի 17-ից մեկնարկած առաջնությունն անցկացվել է շվեյցարական մրցակարգով, ինը խաղափուլով՝ ըստ ՖԻԴԵ–ի կանոնակարգի։ Մեկ խաղափուլում յուրաքանչյուր խաղացողի տրվել է 10 րոպե, միաժամանակ` յուրաքանչյուր քայլի համար, սկսած առաջինից՝ 5 վայրկյան հավելումով:

Ինը խաղափուլերում ծավալված պայքարում առաջին պատվավոր տեղը գրավել է Ալեքս Սահակյանը, ով 2025 թվականին ևս արժանացել էր հաղթողի կոչմանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ալեն Գևորգյանը, իսկ երրորդ հորիզոնականում Դավիթ Բունիաթյանն էր։

Մրցանակային տեղեր զբաղեցրած երեք շախմատիստներին, այդ թվում՝ բոլոր մասնակիցներին շնորհավորել և համապատասխան կարգի մեդալներով, հավաստագրերով, համայնքի ղեկավարի կողմից սահմանված 300 000, 100 000 և 50 000–ական դրամական մրցանակներով պարգևատրել է Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։

Հաղթողը արժանացել է նաև բյուրեղապակյա գավաթի։

Կապանի համայնքապետարան

 

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51

Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

04.08.2026 11:24

Մեկնարկել է Սյունիքի մարզի տղամարդկանց շախմատի 26-րդ առաջնությունը

04.08.2026 11:13

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43