Ֆիլհարմոնիկի սյունիքյան շրջագայությունը

31.07.2026 11:47
638

Շոգ հուլիսը Կապանում անցավ դասական երաժշտության հովանու ներքո: Ամսի 4-ից 14-ը կապանցի երաժշտասերն ունկնդիր եղավ միջազգային երաժշտական փառատոնում հնչած բարձրակարգ կատարումների: Երաժշտական նոր անակնկալը չուշացավ. համերգային շրջագայությամբ Սյունիքում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):

Հուլիսի 30-ին Կապանի մշակութային կենտրոնում ճանաչված նվագախումբը հանդես եկավ համերգով: Հնչեցին համաշխարհային և հայ դասական երաժշտության իսկական գլուխգործոցներ՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նախերգանքը, գերմանացի կոմպոզիտոր Մաքս Բրուքսի «Ջութակի կոնցերտը» և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի համար գրված երաժշտությունը (մենակատար՝ անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյան):

Նվագախմբի այս շրջագայությունը իրականություն դարձավ Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների աջակցությամբ:

Հանդիսատեսը ջերմ ծափողջույններով վարձատրեց նվագախմբին և ջութակահար Սերգեյ Խաչատրյանին: Համերգի ավարտին Էդուարդ Թոփչյանը «Սյունյաց երկրի» հետ ճեպազրույցում  նշեց. «Սյունիքում հանդես գալն ինձ համար կարևորագույն առաքելություն է: Շատ անգամ ենք մտածել, թե չկան հարմար դահլիճային պայմաններ նվագախմբի համար, բայց եթե ցանկությունը մեծ է, ամեն ինչ երկրորդ պլան է մղվում: Մենք արդեն երրորդ անգամ ենք գալիս Կապան և ամեն անգամ հանդիպում ենք երաժշտասեր հանդիսատեսի, և ես չեմ զարմանում, քանի որ չորրորդ անգամ է, որ այստեղ անցկացվում է միջազգային երաժշտական փառատոն: Տեսնում եք, որ Սերգեյ Խաչատրյանն էլ իր հագեցած գրաֆիկի մեջ Սյունիք գալու ժամանակ է գտնում. նրան կարելի է տեսնել աշխարհի լավագույն բեմերում, բայց  պարտքն է համարում Սյունիքում ելույթ ունենալ, որն այս անգամ սկսվեց Հայաստանի հարավային դարպաս Մեղրիից»:

«Ինչպե՞ս Եք տեսնում հայ ջութակահարների ապագան, քանի որ խորհրդային տարիներին Հայաստանում կայացած ջութակահարների դպրոց է եղել»,- այս հարցով դիմեցինք անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:

«Նպատակ ունեմ և լրջորեն աշխատում եմ այդ ուղղությամբ՝ Հայաստանում ստեղծել ջութակահարների դպրոց։ Այն դասերը, որ ես ստացել եմ իմ դասատուից՝ Ժոզեֆ Րիսինից, ցանկանում եմ տարածել Հայաստանում: Ճիշտ եք նկատել, Խորհրդային Միության տարիներին Հայաստանի ջութակի դպրոցը շատ ուժեղ էր, բայց այսօր մեծ բաց եմ տեսնում: Այսօր դեռ կան խորհրդային կրթություն ստացած դասավանդողներ, բայց վաղը, մյուս օրը, եթե նրանք չկարողանան դասավանդել, մեծ վակուում կառաջանա, ուրեմն հենց այսօրվանից պետք է ստեղծել նախադրյալներ՝ այդ բացը լրացնելու համար: Փորձելու եմ ստեղծել այդ դպրոցը, գուցե ստացվի. դա իմ ամենամեծ նպատակն է՝ ապագա սերնդին մասնագիտական կրթություն տալ և հայի տեսակ դաստիարակել»:

 

Վահրամ Օրբելյան

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 12:38

«Գիտատեխնիկական նվաճումներն ու մայր բնությունն այսօր»

29.10.2026 12:02

Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի

29.10.2026 11:47

Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով

29.10.2026 11:33

Կապանում ՏԻՄ ընտրությունների անցկացման գլխավոր նախապայմանը՝ ժամանակավորապես սառեցնել Սյունիքի մարզպետարանի գործունեությունը

29.10.2026 10:45

Քննություններից բացի՝ մոտիվացիոն նամակ ու հարցազրույց․ ինչ է փոխվելու բուհերի ընդունելության կարգում

29.10.2026 10:38

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի

29.10.2026 10:17

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13