ՊԵԿ-ը հավաքագրումներում ռեկորդային ցուցանիշ է գրանցել

01.11.2018 16:42
1275

Պետական եկամուտների կոմիտեն իրականացրած հավաքագրումներում ռեկորդային ցուցանիշ է գրանցել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Հավաքագրվել է 120 մլրդ 751 մլն դրամ: Այսպիսի հավաքագրման ցուցանիշ նախկինում երբեք չի արձանագրվել: Ես սա շատ կարևոր փաստ եմ համարում, որովհետև պետք է ընդունենք, որ վերջին հինգ ամիսների ընթացքում Պետեկամուտների կոմիտեի և գործարար միջավայրի հարաբերությունները բավական անկայուն և լարված էին: Եվ ես այս հավաքագրումներն ուզում եմ համարել մի ցուցանիշ, որ ՊԵԿ-ը, Կառավարությունը, գործարար միջավայրը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի, բոլոր հիմքերը կան ասելու՝ երկխոսության նոր փուլ է սկսվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այս երկու սուբյեկտները ոչ թե բարիկադների տարբեր կողմերում են, այլ արձանագրում են, որ գտնվում են նույն դաշտում: Հասկանում են, որ  հակամարտության ռեժիմը պետք է փոխարինել համագործակցության ռեժիմով:

Կառավարության խնդիրն է ստեղծել այնպիսի միջավայր, որ հարկատուները հնարավորինս շատ եկամուտներ ստանան, շատ հարկեր վճարելու հեռանկարով: Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Կառավարությունը դա անում է, սակայն հարկատուն պատրա՞ստ է շատ եկամուտ ստանալու միջավայրում հնարավորինս շատ հարկ վճարելու պայմանին:

«Եթե պատրաստ է, ապա մենք իսկապես շրջադարձային կերպով փոխում ենք մեր երկրի ճակատագիրը»,-հավելեց նա:

armenpress.am

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01