ՍԻՍԻԱՆՑԻՆԵՐԸ ՎԱՂԸ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՓԱԿԵՆ

07.06.2018 22:30
2389

Դեռեւս նախկին կառավարության կողմից 12.04.2018թ N 464 Ա «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերաբերյալ լուծարման որոշում էր կայացվել, իսկ նոր կառավարության կողմից էլ կայացվել է նոր որոշում՝ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մասին:

Բանն այն է, որ կառավարության որոշմամբ պետք է լուծարվի Սիսիանի հիվանդանոցը և միավորվի հոսպիտալին, որը 8-9 կմ հեռու է Սիսիանից եւ շրջակա 30 գյուղերից, ինչը հարուցել է տեղի բնակչության զայրույթը։ Հիվանդանոցի բուժանձնակազմը և ազգաբնակչությունը բողոքում են դրա դեմ։ Նրանք դիմել են կառավարությանը, սակայն հստակ պատասխան չեն ստացել։ 5000- ից ավելի ստորագրություն են հավաքել, իսկ վաղը պատրաստվում են փակել Մեղրի-Երեւան միջպետական մայրուղին՝ Սիսիանի հատվածում։ Հասարակության պայքարին մասնակցում են նաեւ «Ընդդեմ իրավական կամայականությամբ հասարակական կազմակերպությունը» և «Իրավաբան» փաստաբանական կենտրոնը։

Հ․Գ․ Լուրը հրապարակվելուց հետո մենք տեղեկացանք, որ կառավարությունից կապ են հաստատել Սիսիանում վաղը բողոքի ակցիա աել պատրաստվող խմբի անդամների հետ, հորդորել նրանց որևէ ակցիա չիրականացնել, այլ գալ Երևան՝ խնդրի վերաբերյալ հանդիպում ունենալու փոխվարչապետի հետ։

www.hraparak.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40