Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը մասնակցել է Երկրաբանների ֆորումին և մանրամասներ ներկայացրել ընկերության և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ

01.04.2022 16:40
1148

Երկրաբանի օրվան ընդառաջ Հայաստանի երկրաբանների միությունը այսօր կազմակերպել էր Երկրաբանական ֆորում: Ֆորումին մասնակցում էին ոլորտը համակարգող պետական գերատեսչությունների, ոլորտի գիտական հաստատությունների ղեկավարները, հանքարդյունաբերական ընկերությունների և ոլորտը ներկայացնող այլ հաստատությունների ներկայացուցիչներ:

Ֆորումի ընթացքում ևս մեկ անգամ շեշտվեց երկրաբանության և ընդհանրապես հանքարդյունաբերության կարևորությունը և դրա լոկոմիոտիվ դերը երկրի զարգացման գործընթացում:

Ֆորումի ընթացքում հանդես եկավ նաև Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը: Միջոցառման առաջին մասում Հայկ Ալոյանը որպես Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ ներկայացրեց վերջին 5 տարիներին Միության ծավալած գործունեությունը:

Միջոցառման երկրորդ հատվածում Լիդիանի տնօերենը մասնակիցներին ներկայացրեց մանրամասներ Լիդիան Արմենիայի և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ, ընկերության կողմից նախորդ 17 տարիներին կատարված լայնածավալ աշխատանքները բնապահպանության և սոցիալական զարգացման բնագավառներում, մինչ օրս կատարված ներդրումները, ինչպես նաև ընկերության ապագա պլանները:

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի երկրաբանների միությանը միջոցառման կազմակերպման համար: Լիդիան Արմենիան կարևորում է մասնագիտական նման միջոցառումները: Դրանք հնարավորություն են տալիս ոլորտի ներկայացուցիչներին հավաքվել մեկ հարկի տակ, վերհանել և քննարկել ոլորտի առկա մարտահրավերները և խնդիրները, կիսվել ձեռքբերումներով և փորձով: Հուսով ենք, որ Ֆորումը կկրի պարբերական բնույթ:

Lydian Armenia

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40