Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց

27.08.2021 16:40
1498

Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է  60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կյանքի կոչել, որի արդյունքում Հայաստանում կստեղծվի բենզալցակայանների նոր ցանց:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ`լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Հենց հիմա քննարկում ենք մի խոշոր ներդրումային ծրագիր մոտ 60 միլիոն դոլար արժողությամբ, որի արդյունքում նոր որակի և ստանդարտների բենզալցակայանների ցանց կստեղծվի: Ներդրողներն օտարերկրյա են, իսկ վառելիքը կներկրվի ՌԴ-ից և Վրաստանից»,- ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով հեղուկ վառելիքի շուկայում գնաճին ՝ Քերոբյանն ասել է, որ դա շատ անհանգստացնող հարց է, և ամեն ինչ անում են, որպեսզի հեղուկ վառելիքի գները նվազեն:

«Հեղուկ վառելիքի շուկայի հետ կապված խնդրին ծանոթ եմ: Գիտեմ, որ որոշակի գների նվազեցում կա: Այսինքն` որոշ գազալցակայաններում արդեն գինը բավականին իջել է` 280 դրամից իջել է 240 դրամ:  Բնականաբար, մեր աշխատանքները ուղղված են նրան, որպեսզի հայկական ընկերություններին ծանոթացենք այնպիսի օտարերկրյա մատակարար ընկերությունների հետ, ովքեր կկարողանան Հայաստանին առաջարկել ավելի մատչելի գներ»,- եզրափակեց Քերոբյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40