Մի անհաջող PR ակցիայի մասին

16.08.2017 10:18
1923

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը (այսուհետ՝ մարզպետ) վարչապետի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ առողջապահական համակարգի փոփոխությունների մասին խոսելիս նշեց, որ վճարովի ծառայություններից մուտքագրված գումարներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ կազմել են 175.3 մլն դրամ, որը գերազանցում է նախորդ ամբողջ տարվա մուտքերը մոտ 50 մլն դրամով: Եվ սա նա բարձրաձայնեց անթաքույց հպարտությամբ՝ որպես աշխատանքների արդյունավետության բարձրացման արդյունք։


Փորձենք հասկանալ՝ ի՞նչ է թաքնված այդ թվերի հետեւում:


Առաջին հերթին պետք է հիշել, որ բժշկական ծառայությունների ֆինանսավորման երեք մեխանիզմ է գործում Հայաստանի Հանրապետությունում` 1)պետպատվեր, երբ ծառայությունների համար վճարում է պետությունը, 2)համավճար, երբ պետությունն ու պացիենտը կիսում են վճարի բեռը, ու 3)վճարովի ծառայություններ, երբ ամբողջությամբ վճարում է պացիենտը։ Մարզպետի կողմից հնչեցրած թվերը տարեկանի բերելով՝ տպավորիչ աճ կստանանք: Սա կշարունակվի այնքան, քանի հաշվի չենք առնում պետության կողմից տրամադրած ֆինանսավորումը, որը  գերազանցում է տարեկան 1մլրդ 500մլն դրամը. վերջինիս դեպքում միայն 13% աճ է ստացվում։ Այսինքն՝ եւս մեկ անգամ հանգում ենք մի իրավիճակի, երբ պետության կողմից տրամադրվող ֆինանսավորումն անտեսվում է. կարծես թե այդ փողերը տարբերվում են վճարովի ծառայությունների դիմաց ստացված փողից: Իրականում, տարբերություն չկա․ մեկը քաղաքացիների կողմից ուղղակի վճարված գումար է, մյուսը՝ հարկերի տեսքով վճարված փողը։


Այս ամենի ֆոնին ուշագրավ է նաեւ այն, որ չի խոսվում ո՛չ մատուցած ծառայությունների ընդհանուր ծավալի աճի, ո՛չ ծախսերի նվազման, ո՛չ մատուցած ծառայություների որակի բարձրացման, ո՛չ էլ քաղաքացիների կողմից բուժհաստատության նկատմամբ վստահության մեծացման մասին։ Խոսվում է միայն վճարովի ծառայություններից գանձված գումարի աճի մասին։ Հարց է առաջանում․ մուտքագրված գումարների բարձրացումը քանակի՞, թե՞ գնի աճի արդյունք է, քանի որ ցանկացած եկամուտ քանակի ու գնի արտադրյալ է։ Այստեղ պետք է մտապահել երկու փաստ. 1)քանզի խոսվում էր միայն վճարովի ծառայությունների ծավալի աճի, այլ ոչ թե ծառայությունների ընդհանուր ծավալի աճի մասին, կարելի է եզրակացնել, որ ընդհանուր ծառայությունների ծավալի էական աճ տեղի չի ունեցել,  այլապես նման հաջողությունը բարձրաձայնելու հնարավորությունը բաց չէին թողնի, 2)բժշկական ծառայությունները ոչ էլաստիկ են գնի նկատմամբ, այսինքն՝ ծառայության գնի փոփոխությունը չի հանգեցնում պահանջարկի էական փոփոխության։ Վերոնշյալ փաստերի համադրման արդյունքում եկամտի աճի երկու հնարավոր պատճառ է առաջ գալիս․ պետպատվերի փոխարեն վճարովի ծառայություններ են մատուցվել, կամ/եւ տեղի է ունեցել վճարովի ծառայությունների գների բարձրացում։


Երկու դեպքում էլ գրանցված հասույթի աճը պարծենալու առիթ չի կարող լինել։ Ստացվում է՝ եթե նույն միտումը շարունակվի, ապա ծառայությունների համադրելի ծավալ տրամադրելով՝ 2017թ. արդյունքներով բնակչությունից կհավաքագրվի հավելյալ 225մլն դրամ: Հիվանդության ժամանակ ընդունված չէ խնայել. մարդիկ է՛լ ավելի քիչ կսնվեն, քիչ կհագնվեն, երեխաների կրթության ծախսերը կնվազեցնեն: Վճարովի ծառայությունների գներն ու գների փոփոխությունը, ի պաշտոնե, հաստատվում են մարզպետի կողմից, ու, հետեւաբար, խելամիտ մարդն ուղղակի կլռեր։ Իսկ մարզպետը հպարտանում է դրանով… Այսինքն՝ մարզպետը հպարտ Է, որ պատերազմող պետության սահմանամերձ մարզում, որտեղ սուր սոցիալական հարցեր են առկա, որտեղ հատկապես վերջին մեկ տարում բնակչության կենսամակարդակի բարձրացում եւ աղքատության նվազում տեղի չի ունեցել, բնակչության համար հավելյալ ծախսեր է ստեղծել։ Ու սա արդեն ոչ թե արդյունավետության աճ է հիշեցնում, այլ պետության հիմքերը խարխլող քաղաքականություն։


Այդ ամենը հերթական համատարած խեղաթյուրանքի հետեւանք է․ շուկայական տնտեսությունը, իր բոլոր առավելությունների հետ մեկտեղ, ունի էական թերացումներ. օրինակ՝ հանրային բարիքների թերարտադրությունը։ Ու եթե որպես հանրային հատվածի արդյունավետության ցուցանիշ ընդունենք շահույթը կամ հասույթը, ապա հաջորդ քայլով պետք է հրաժարվենք բանակից: Ի վերջո, բանակը հասույթ/շահույթ չի առաջացնում։ Հանրային հատվածում չի՛ կարելի արդյունավետության ցուցանիշ ընդունել շահույթը կամ հասույթը՝ առանց ընկալելու եւ գնահատելու դրանց ազդեցությունը հասարակության վրա։


Հ․Գ․ Եթե մի պահ փորձենք չկենտրոնանալ իրավիճակի բարոյական ու սոցիալական կողմերի վրա, ապա ստացվում է, որ ոչ էլաստիկ պահանջարկով մենաշնորհային շուկայում ունենալով բացարձակ վերահսկողություն բուժհաստատությունների ու գների սահմանման վրա, եւ նպատակ հետապնդելով մաքսիմալացնել հասույթը՝ նրանք ի վիճակի են եղել ապահովել ընդամենը 13% աճ։

ԱՐԹՈւՐ ՕՐԲԵԼՅԱՆ

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41