Ֆիլիպինցի քաղաքապետը բնակիչներին օրենքով արգելել է բամբասել

07.05.2019 15:19
1529

Ֆիլիպինների Բինալոնան քաղաքի իշխանությունների սահմանած օրենքի համաձայն՝ քաղաքում բամբասելն ապօրինի է համարվում, քանի որ դա նպաստում է կեղծ լուրերի տարածմանը:

Ինչպես հայտնում է Oddity Central-ը, Բինալոնանի բնակիչները, որոնք առաջին անգամ են խախտում չբամբասելու արգելքը, տուգանվում են մոտ 4 դոլարով, ինչպես նաև ստիպված են երեք ժամ փողոցներից աղբ հավաքել: Մինչդեռ երկրորդ և ավելի խախտման դեպքում նրանք տուգանվում են 20 դոլարով և 8-ժամյա հանրային աշխատանքների իրականացման են դատապարտվում: 

Քաղաքապետ Ռամոն Գուիկոն մանրամասնել է, որ առավել խիստ են տուգանվում նրանք, ովքեր բամբասում են այլոց անձնական կյանքի կամ ֆինանսական վիճակի մասին:

Նա ընդգծել է, որ բամբասանքն ակտիվանում է հատկապես ամռանը, երբ շոգից հոգնած բնակիչները հավաքվում են ստվերում և սկսում զրուցել:

«Դա ժամանակի այնպիսի վատնում է: Մարդիկ ավելի լավ կանեին, եթե օգտակար բանով զբաղվեին: Արգելելով բամբասանքը՝ մենք փորձում ենք բարելավել մեր քաղաքի բնակիչների կյանքի որակը»,-ասել է պաշտոնյան:

Նրա կարծիքով՝ օրենքը չի կարելի դիտարկել որպես ազատ խոսքի իրավունքի խախտում: Փոխարենը մարդիկ պետք է սովորեն պատասխանատվություն կրել իրենց ասածների համար:

tert.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25