Ֆրանկոֆոն ավան, նախարարական նիստ, տնտեսական ֆորում. ներկայացվեց Ֆրանկոֆոնիայի միջոցառումների ծրագիրը

02.10.2018 11:47
1228

Հայաստանում հոկտեմբերի 7-12-ը տիրելու է ֆրանկոֆոն մթնոլորտ, անցկացվելու է ֆրանկոֆոնիային առնչվող միջոցառումների շարք: ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթաժողովի անցկացման Արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը նշեց, որ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի 105-րդ նիստը: Սա կազմակերպության 3 ատյաններից մեկն է՝ կազմված կազմակերպություններում անդամ պետությունների ղեկավարների մշտական ներկայացուցիչներից: Հոկտեմբերի 8-9-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը, որը անդամ երկրների ԱԳ նախարարներից բաղկացած ատյան է:

Հոկտեմբերի 9-ին ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի ավանի բացման արարողությունը, կմասնակցեն ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:

«Նույն օրը նշվելու Երիտասարդության օրը: Ասեմ, որ Ֆրանկոֆոնիայի հիմնական ուղղություններից մեկը լինելու են երիտասարդության հետ կապված հարցերը, հետևաբար տարբեր միջոցառումներ նվիրված են լինելու երիտասարդությանը: Ֆրանկոֆոնիայի ավանում կլինեն ավելի 40 տաղավարներ, գործելու է բեմահարթակ: Ավանը բաց է լինելու հասարակության համար, այն աշխատելու է ամենօրյա ռեժիմով, լինելու են համերգներ, երաժշտություն, ցուցահանդես»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վահագն Մելիքյանը:

Հոկտեմբերի 10-ին Թումոյում կանցկացվի  Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Հոկտեմբերի 11-ին կմեկնարկի բուն գագաթաժողովը, կմասնակցեն 83 անդամ ասոցացված և դիտորդ երկրների կառավարությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկեր կառույցների պատվիրակություններ:

Հոկտեմբերի 11-ին երեկոյան ժամը 19.30 Հանրապետության Հրապարակում տեղի կունենա Ֆրանկոֆոն գալա համերգը համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների մասնակցությամբ: Ավարտին ֆրանսիացի հայտնի դիջեյի մատուցմամբ  կկազմակերպվի դիսկոտեկ:

Հոկտեմբերի 12-ին կավարտվեն գագաթնաժողովի աշխատանքները: Ընդհանուր միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչ, այդ թվում, պաշտոնական պատվիրակություններ, գործարարներ արվեստագետներ, լրագրողներ: Վահագն Մելիքյանն ընդգծեց, որ այդ օրերին Ֆրանկոֆոնիան Երևանում ներկայացված է լինելու իր ամբողջ բազմազանությամբ:

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21