Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին

13.05.2024 14:49
779

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Սուրբ Պողոս- Պետրոս եկեղեցու բակում երեկ՝ մայիսի 12-ին, հայ համայնքի ներկայացուցիչները հավաք են անցկացրել՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը, որը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Սփյուռքն իր անվերապահ զորակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի գլխավորած խորհրդանշական ու խորքային շարժմանը, որը տասնյակ հազարավոր մարդկանց միավորել է Երևանում և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Տավուշից մեկնարկած այս երթը մերժում է զիջողական ու պարտվողական մոտեցումը, որը մեզ պարտադրում է օրվա վարչապետը։ Մենք դեմ ենք մահացու զիջմանը։

Իշխանությունները փորձում են այս շարժումն արժեզրկել, բայց այս շարժման ակնունքերը շատ ավելի խորքային են, այս շարժումը տեսակի ու տեսլականի պայքար է, հեռանկարի ու իդեալի պայքար է, պատվո ու արժանապատվության պայքար է, հավատքի, ինքնության ու արժեհամակարգի պայքար է։ Մենք այն ազգը չենք, որ պիտի ընդունենք և հանդուրժենք այս դավաճանությունը։ Մեզ պետք չէ անընդհատ սպառնալ պատերազմով։ Մեր սուրբ միասնության վերականգնման միջոցն այս իշխանության հեռացումն է»,- իր ելույթում նշել է «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40