ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների համագործակցության համաձայնագիրը կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունների սերտացման համար. ՊԵԿ փոխնախագահ

22.01.2025 15:11
636

Ազգային ժողովում քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Համաձայնագիրը, հիշեցնենք, ստորագրվել է 2024 թվականի հունիսի 11-ին և նպատակ ունի ամրապնդելու երկու երկրների մաքսային ծառայությունների միջև համագործակցությունը՝ տվյալների փոխանակման և փոխադարձ վարչական օգնության միջոցով։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի խոսքով՝ համաձայնագրով նախատեսված դրույթները կկարգավորեն մաքսային բնագավառում տեղեկատվության փոխանակման ընթացակարգերը՝ նպաստելով թափանցիկության և գործակցության զարգացմանը։

«Սա կարևոր քայլ է երկու երկրների հարաբերությունների սերտացման և փոխադարձ շահավետ համագործակցության համար»,-նշեց նա։

Համաձայնագիրը նախատեսում է մաքսային գործին վերաբերող ոլորտներում պարզեցնել և հստակեցնել համագործակցության մեխանիզմները։ Այն ներառում է նաև երկկողմ տվյալների փոխանակման արարողակարգերի մշակումը՝ նպաստելով մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացմանը։

ՊԵԿ փոխնախագահը նշեց, որ համաձայնագիրը չի հակասում ԵԱՏՄ պարտավորություններին և ներկայիս օրենսդրությանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը նմանատիպ համաձայնագրեր ունի այլ երկրների հետ, ինչը թույլ է տալիս արդյունավետ փոխանակել տվյալներ՝ առանց խոչընդոտների։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10