Ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է

15.02.2019 12:03
1126

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 14-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել, իսկ ԶՖԳ աշխատանքը Հայաստանում լրացուցիչ խթան է փոխշահավետ գործընկերության կառուցման համար:

Գայել Ասայագը շնորհակալություն է հայտնել ընդունելություն համար և ասել, որ գործակալությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության զարգացման նպատակների կյանքի կոչմանը։ Փոխվարչապետը նշել է, որ կառավարության ծրագրի հիմքում դրված է ներառական աճի մոդելը, որն իրենից ենթադրում է նաև հավելյալ միջոցների բաշխում ենթակառուցվածքների, կրթության և առողջապահության զարգացման համար, ինչը երկարաժամկետ կտրվածքով թույլ կտա երկրին մեծ առաջընթաց արձանագրել:

Զրուցակիցները որպես երկկողմ համագործակցության համար կարևոր ոլորտներ են առանձնացրել կառավարման համակարգի կարողությունների զարգացումը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, էներգաարդյունավետությունը, զբոսաշրջությունը, քաղաքաշինությունը: Քննարկվել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը, որն իրականացվում է ԶՖԳ կողմից տրամադրած 75 մլն եվրո վարկով և կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերում 10 մլն եվրո արժողությամբ ոռոգելի գյուղատնտեսության զարգացման դրամաշնորհային ծրագիրը, որի նախագիծն այժմ քննարկվում է կառավարության և ԶՖԳ միջև։

Դեսպան Ժոնաթան Լաքոթն ասել է, որ վերջին շրջանում ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է, մասնավորապես սպասվում է հանրահայտ «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների ներկայացուցիչների այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական գիտատեխնոլոգիական և կրթական համագործակցության սերտացմանը, մասնավորապես Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման, ֆրանսիական դպրոցի հետագա զարգացման, ֆրանսիական Թուլուզ քաղաքի մի շարք բուհերի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությամբ գերհամակարգչային կենտրոնի ստեղծման հարցերին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40